Ինթեր Միլան Պիտի Անուանափոխուի

Իտալական Ինթեր Միլան (Ինթերնասիոնալ) ֆութպոլի ակումբը պիտի անուանափոխուի, այս մասին յայտնեց իտալական մարզական մամուլը:

Նշուեցաւ, որ Միլանօ քաղաքը ներկայացնող խումբը այսուհետեւ պիտի անուանուի միայն Ինթեր անունով:

Ակումբին ղեկավարութիւնը մտադիր է նաեւ փոխել խումբին տարբերանշանը:

Անիկա հիմնուած է 1908-ին: Խումբը իր առաջին տիտղոսին տիրացաւ 1910-ին:

Խումբը տիրացած է բազմաթիւ տիտղոսներու, որոնց կարգին` 18 անգամ հանդիսացած է Իտալիոյ ֆութպոլի ախոյեան:

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )