Հայ Ֆութպոլիստը Հեռացաւ Վրացական Ակումբէն

23 տարեկան միջնապահ Յովհաննէս Պօղոսեան հեռացաւ վրացական Թելաւի ֆութպոլի խումբէն, հաղորդեց անոր ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Նշուեցաւ, որ վրացական ակումբը հրաժեշտ տուած է 7 ֆութպոլիստներու, որոնց կարգին եղած է նաեւ հայ ֆութպոլիստը:

Յովհաննէս Պօղոսեան նախորդ տարի տեղափոխուած էր Թելաւի, որուն հետ իր մասնակցութիւնը բերած էր միայն մէկ մրցումի` նշանակելով կոլ մը:

Նախապէս հայրենի ֆութպոլիստը մաս կազմած է նաեւ Փիւնիկ Երեւանի եւ Նոայի:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )