Պարգեւ Արք. Մարտիրոսեան Ռուս Խաղաղապահներու Հրամանատարութեան Հետ Քննարկեց Ամարասի Անվտանգութիւնը

Հայ առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեան 14 յունուարին այցելեց Մարտունի: Այս մասին գրուեցաւ Պարգեւ սրբազանի Դիմատետրի էջին վրայ:

Սրբազան հայրը ռուս խաղաղապահներու հրամանատարութեան հետ այցելեց Ամարասի վանք եւ այնտեղ քննարկեց վանքի անվտանգութեան հարցը:

Այնուհետեւ սրբազան հայրը այցելեց Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցին եւ ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսէս Մեծ եկեղեցին: Պարգեւ սրբազանը հանդիպում ունեցաւ Մարտունի շրջանային վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումեանի հետ:

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )