Մեսսի Գերազանցեց Փելէի Մրցանիշը

Պարսելոնային մաս կազմող արժանթինցի 33 տարեկան յառաջապահ Լիոնել Մեսսի մէկ ակումբի հետ նշանակած իր կոլերուն քանակով գերազանցեց պրազիլցի անցեալի անուանի ֆութպոլիստ Փելէի մրցանիշը:

Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա Լիկա»-ի 15-րդ հանգրուանին, Մեսսի, որ Ռէալ Վայատոլիտի դէմ արձանագրուած յաղթանակին (3-0) նշանակեց իր կազմին երրորդ կոլը, այսպիսով քաթալոնական ակումբին հետ նշանակած եղաւ իր 644-րդ կոլը:

Նախկին մրցանիշը կը պատկանէր Փելէի, որ 1956-1974 տարիներուն պրազիլական Սանթոսի հետ նշանակած էր 643 կոլ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )