Սամպօ. Աշխարհի Բաժակի Մրցաշարք. Հայրենի Մարզիկները Տիրացան 5 Մետալի

Հայաստանի սամպոյի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը կը հաղորդէ, որ Հայաստանի սամպոյի հաւաքականին անդամները տիրացան 5 մետալի աշխարհի բաժակի մրցաշարքի մրցումներուն, որոնք տեղի ունեցան Ռուսիոյ մայրաքաղաք Մոսկուայի մէջ:

Այս մրցաշարքին, որ աշխարհի բաժակի մրցաշարքի հանգրուաններէն մէկն է, իրենց մասնակցութիւնը բերին 14 երկիրներէ 130 մարզիկներ:

Արծաթէ մետալի տիրացան Տիգրան Կիրակոսեան (57 քկ) եւ Սամուէլ Բադալեան (68 քկ), իսկ պրոնզէ մետալակիր դարձան Արամ Աղաջանեան (62 քկ), Վահագն Չալեան (90 քկ) եւ Վարսիկ Գրիգորեան (56 քկ):

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )