Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Առաջին Անգամն Է, Որ Չեմ Կարող Անմիջականօրէն Կրծքիս Սեղմել Զաւակիս Ու Ջերմօրէն Համբուրելով` Շնորհաւորանքի Խօսք Ասել». Միքայէլ Հաջեան

December 16, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter
Երուանդ եւ Նորայր

Արցախի Հանրային ռատիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայէլ Հաջեանը դիմատետրեան իր էջում գրել է. «Այսօր կրտսեր որդուս` Երուանդի ծննդեան օրն է: 43-ը պիտի լրանար: Աւա՜ղ, առաջին անգամն է, որ, ինչքան էլ ցանկանամ, չեմ կարող անմիջականօրէն կրծքիս սեղմել զաւակիս ու ջերմօրէն համբուրելով` շնորհաւորանքի խօսք ասել, հայրական մաղթանքս տալ: Երուանդս հոկտեմբերի 6-ից յաւերժի ճամբան է բռնել` միանալով Արցախի պաշտպանութեան դիրքերում տակաւին 2016-ի ապրիլի 4-ին անմահացած նոյնպէս կամաւորական աւագ եղբօր` Նորայրին, երկնային արքայութեան արժանացած հայոց քաջազուն հերոսների ստուար շարքին… Նորայրս աջ թեւս էր` հատուեց, Երուանդս` ձախ թեւս, հատուեց նոյնպէս: Եւ արդ առանց թեւերի եմ մնացել… Հիմա ինձնից էլ ի՞նչ հայր, եթէ չեմ կարող իմ զաւակներին գիրկս առնել ու կրծքիս սեղմել… Գոնէ տարին մէկ անգամ` թէկուզ միայն նրանց ծննդեան օրերին…

Ասում են` դու զօրեղ մարդ ես, երեւի քար ու կրեն ես կերտուած, դիմանում ես ցաւին: Բայց դիմանո՞ւմ եմ արդեօք… Թւում է միայն: Է՜հ, արտաքուստ զուսպ եմ, այլոց, նաեւ հարազատներիս, անգամ թոռներիս, մանաւանդ հարսներիս ներկայութեամբ երբեք չեմ լացում: Միայն զաւակներիս վշտահեծ մայրն է, որ պահի ազդեցութեան տակ ակամայ կերկերուն դարձած ձայնիս ելեւէջից կռահում է, որ լացում է հոգիս, որ յանուն իրեն հազիւ եմ սանձում յոյզերիս փոթորկուող ալեբախումը եւ արցունքներս բացառապէս ներս են հոսում` ծովանալով հոգուս խորքում…

Հոկտեմբերին էր: Երեւանում: Գնացել էի վշտակցելու պատերազմի թոհուբոհում բժիշկ որդուն նոյնպէս կորցրած մի սգաւոր ընտանիքի: Նահատակուած հերոսի մայրը, տեսնելով իմ հնարաւորինս զուսպ կեցուածքը, հեկեկանքի միջից դիմելով ինձ` հարցրեց. «Ինչպէ՞ս էք դիմանում ձեր երկու ծանր ցաւերին, ինչպէ՞ս ես էլ ձեզ պէս դիմանամ ցաւին»: Պատրաստի դեղատոմս չունէի, ուստի ակամայ խորհուրդ տուի. «Ձեր ցաւն անանց է, բայց ներքուստ հպարտացէք ձեր հերոս զաւակով ու փառք ասէք նրան, որ իմացեալ մահով անմահացաւ` կեանքը նուիրաբերելով հայրենիքի պաշտպանութեան զոհասեղանին, եւ ցաւը կը մեղմանայ հնարաւորինս: Միայն այդպէս է, որ դիմանում եմ զաւակներիս կորստեան ցաւին…»:

Չգիտեմ` յարգարժան տիկինն ընդունե՞ց խորհուրդս: Այլեւս չեմ տեսել նրան: Բայց նրան տուած խորհուրդս կենսաբեր սկզբունք է դարձած ինձ համար: Ես փառք եմ տալիս իմ նահատակուած հերոս որդիներին` Նորայրին ու Երուանդին, բոլոր այն տղաներին եւ աղջիկներին, որոնք անվեհեր ի զէն ելան յանուն Արցախ հայաշխարհի ու խիզախաբար մարտնչեցին մինչեւ վերջին շունչ:

Ես հպարտանում եմ բոլոր նրանցով, որոնք, բարեբախտաբար, վահանով վերադարձան մարտադաշտերից կամ, ցաւօք, տուն բերուեցին վահանի վրայ: Թող արտասովոր չթուայ, եթէ ասեմ` ես նրանց բոլորին էլ համարում եմ իմ հերոս զաւակները: Փա՛ռք նրանց:

Շնորհաւոր ծնունդդ, Երուա՛նդ, իմ երկրորդ կորուսեալ զաւակ: Ափսոս միայն, որ շտապեցիր տեղ զբաղեցնել Նորայր եղբօրդ մօտ, դա իմ տեղն էր` իմ երազած վերջին հանգրուանը…»:

 

 

Նախորդը

Ազատագրուած Տարածքներում Արցախցին Ապրելու Միջոց Էր Ստեղծում, Հիմա Դրանք Չկան

Յաջորդը

Լիբանանեան Կարճ Լուրեր

RelatedPosts

Քեսապն… Ու Հեղեղները
Անդրադարձ

Քեսապն… Ու Հեղեղները

November 11, 2026
Ապրիլեան Զոհերէն` Պոլսահայ Մամուլը
Անդրադարձ

Հայ Կեանք Եւ Մասամբ Նորին…

November 11, 2026
Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը
Անդրադարձ

Սփիւռքը Եւ «Անդրազգ» Եզրոյթի Հարցականները

November 11, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.