Ինչպէս ծանօթ է, քանի մը օր առաջ կատարուեցաւ Եւրոպայի գօտիի 2022-ի Մոնտիալի զտումի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը մաս կազմեց Ժ. խմբակին` իրեն մրցակից ունենալով Գերմանիան, Իսլանտան, Ռումանիան, Մակեդոնիան եւ Լիխթընշթայնը:
Ստորեւ` Հայաստանի կատարելիք մրցումներուն յայտագիրը, որ հրապարակուեցաւ «ՖԻՖԱ»-ին կողմէ.
25 մարտ` Լիխթընշթայն-Հայաստան
28 մարտ` Հայաստան-Իսլանտա
31 մարտ` Հայաստան-Ռումանիա
2 սեպտեմբեր` Մակեդոնիա-Հայաստան
5 սեպտեմբեր` Գերմանիա-Հայաստան
8 սեպտեմբեր` Հայաստան-Լիխթընշթայն
8 հոկտեմբեր` Իսլանտա-Հայաստան
11 հոկտեմբեր` Ռումանիա-Հայաստան
11 նոյեմբեր` Հայաստան-Մակեդոնիա
14 նոյեմբեր` Հայաստան-Գերմանիա