Երէկ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը հայ երիտասարդութեան յղեց հետեւեալ կոչը.
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութիւնը` մերժելով Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյութեանը սպառնացող դաւադիր ծրագիրը, գիտակցելով պահի վճռականութիւնը, հաւատարիմ մնալով ի շահ հայրենիքի եւ հայ ժողովրդի գործելու իր առաքելութեանը, յայտարարում է`
Պատերազմը տանուլ տուած, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակութեանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանութիւնը պէտք է անյապաղ հեռանայ:
Սոյն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին`
- Բողոքի ձայն բարձրացնել ընդդէմ դաւադիր իշխանութեան` պահանջելով Նիկոլ Փաշինեանի հրաժարականը,
- Մնալով օրինականութեան սահմաններում, բռնութիւնը ի սպառ բացառող բոլոր գործողութիւններով, օգտագործել բոլոր հնարաւոր տարբերակները` հայ ժողովրդի մէջ բոցավառելու ազատագրական պայքարի կրակը,
- Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնութիւնները եւ փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները` ապրել եւ գործել ի շահ հայրենիքի: