Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճանցիները Շուշիի Փոխարէն «Գրաւել Են» Պաքւում Գտնուող Բերդը

Նոյեմբեր 10, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ

Սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի դէմ պատերազմ սանձազերծած եւ սեփական ռազմական յանցագործութիւնները թաքցնելու ու իր իսկ հանրութեանը կեղծ լուրերով կերակրելու համար ամենաբարձր մակարդակով պարզ ստեր յօրինող ազրպէյճանական քարոզչամեքենան այնքան հեռու է գնացել, որ Շուշի բերդաքաղաքը որոշել է ժամ առաջ գրաւել համացանցում:

Շուշիի համար մղուող մարտերին զուգահեռ, թշնամին անցել է լայնածաւալ քարոզչական գրոհի, սակայն դա անում է բաւական փնթի ձեւով: Նախ, Շուշիի մզկիթի փոխարէն, ազրպէյճանցիները ցոյց տուեցին Կապալա քաղաքի (պատմական Կապաղակ) Նոր մզկիթը, որի մինարէին կախել էին իրենց դրօշը` փորձելով իրենք իրենց համոզել, թէ վերցրել են Շուշին (տես ստորեւ): Ընդ որում` այս մզկիթը 2013 թ. բացուել է հէնց Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ:

Կապալայի նոր մզկիթը

Այս կեղծիքը շատ արագ բռնուեց, քանի որ հսկայական տարբերութիւն կայ Շուշիի Վերին կամ Ներքին մզկիթների եւ Կապալայի նոյնատիպ կառոյցի մինարէների միջեւ:

Շուշիի Վերին մզկիթը

Սակայն դրանից թշնամու քարոզչամեքենան չյուսահատուեց, ու նոր տեսանիւթ եւ լուսանկար յայտնուեցին ընկերային ցանցերում. այս անգամ իբր ազրպէյճանցիները դրօշ են բարձրացնում Շուշիի բերդի վրայ: Բնականաբար իրական կեանքում կամ թէկուզ համացանցում մէկ անգամ Շուշիի բերդը տեսած մարդը չի կարող այն շփոթել ազրպէյճանցիների ներկայացրած ատամնաւոր աշտարակի հետ:

Շուշիի բերդը

Այս քարոզչական փուչիկը եւս շատ արագ պայթեց, բայց, ինչպէս Կապալայի մզկիթի պարագայում, այս անգամ էլ հարց ծագեց, թէ որտեղ են ազրպէյճանցիները կազմակերպել հերթական բեմականացումը:

Պարզւում է` դա արուել է, ոչ աւել, ոչ պակաս, մայրաքաղաք Պաքւում, աւելի որոշակի` դրա վարչական տարածքի մէջ մտնող Մաշթաղայ քաղաքատիպ աւանում, որտեղ եղել է հին ամրոց, որը վերակառուցուել է, փոխել պատմական տեսքը եւ, ըստ տեղեկութիւնների, դարձել է մասնաւոր սեփականութիւն:

Մաշթաղայի բերդը` վերակառուցման ժամանակ
Մաշթաղայի բերդը` Շուշիի դերում եւ իրականում

Բնականաբար ամրոցից բացուող տեսարանն էլ, որը երեւում է ազրպէյճանցիների տարածած տեսանիւթում, ընդամէնը Պաքուի մի թաղամաս է:

«Հետք»

 

Նախորդը

Ազգովին Լսած Ենք Բանաստեղծին Պատգամը

Յաջորդը

Մայրենիին Նահատակութեան Արմատները – Ա. Նախ` Ընդհանուր Նշումներ

RelatedPosts

Ժագ Ս. Յակոբեանի Անմեռ Յիշատակին
Անդրադարձ

Ժագ Ս. Յակոբեանի Անմեռ Յիշատակին

Նոյեմբեր 8, 2025
Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը
Անդրադարձ

Get Lost!

Նոյեմբեր 8, 2025
Այսպէս Պիտի Երթեւեկենք
Անդրադարձ

Այսպէս Պիտի Երթեւեկենք

Նոյեմբեր 8, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?