Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագոյն մարտահրաւէրի առջեւ է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողութիւնները` լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները` ծանր ու ցաւալի:
Հայ մտաւորականների ներքոստորագրեալ համախմբումը համոզուած է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը պարտաւոր է յստակ եւ նպատակաուղղուած քայլեր ձեռնարկել` արտաքին քաղաքական եւ դիւանագիտական ջանքերն առաւելագոյնս արդիւնաւորելու, ինչպէս նաեւ ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղութեամբ:
Ուստի, ՀՀ գործադիր իշխանութեան առաջնային եւ անյետաձգելի խնդիրն է` այս իրավիճակին հնարաւորինս համապատասխանող ձեւաչափով վերակազմակերպուել եւ ազգային ներուժի ամբողջական համախմբման եւ գործադրման ճանապարհով հնարաւորութիւն տալ անկախ Հայաստանի ռազմական եւ քաղաքական գործիչներին մասնակից եւ դերակատար դառնալու պատերազմական գործողութիւններում, ճակատում եւ թիկունքում:
Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարաւոր լուծումները, ներառեալ` ՀՀ օրէնսդրութեամբ նախատեսուած, յստակ լիազօրութիւններով օժտուած ռազմաքաղաքական յատուկ մարմնի ձեւաւորումը: Լուծման արդիւնաւէտութեան միակ չափանիշը հայ ժողովրդի գոյապահպանութեան համար վճռական նշանակութիւն ունեցող այս պատերազմում հնարաւոր նուազագոյն կորուստներով մեր յաղթանակի ապահովումն է:
Միաժամանակ կոչով դիմում ենք հայ ժողովրդին.
Սիրելի՛ հայրենակիցներ, հայրենականի վերածուած այս պատերազմում մեր համազգային նուիրումը, մեր երիտասարդ սերնդի հերոսական վարքը է՛լ աւելի է պարտաւորեցնում անել հնարաւորն ու անհնարը` հայութեան հաւաքական ուժը կազմակերպելու եւ մեր միասնական նպատակին ծառայեցնելու համար: Հէնց այս օրերին է որոշւում մեր ժողովրդի` որպէս միասնական նպատակներ ունեցող ազգի, ճակատագիրը:
Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը եւ յանուն մէկ նպատակի` յանուն միասնական հայրենիքի գործելը: Բոլոր անձնական նախասիրութիւնները, կուսակցական եւ նեղ խմբային շահերը պէտք է ստորադասուեն այս նպատակին: Հայ ժողովուրդը վճռական պահին մշտապէս կարողացել է համախմբուել եւ դիմագրաւել վերահաս արհաւիրքը` իր սերունդներին տալով բարգաւաճելու եւ ստեղծարար ընթացքը շարունակելու հնարաւորութիւն:
Ուստի, կոչ ենք անում հրաժարուել ներքին բոլոր տարաձայնութիւններից եւ ամբողջութեամբ լծուել հայ ժողովրդի յաղթանակի կերտմանը:
- Ալվարդ Պետրոսեան-գրող, հրապարակախօս
- Աննա Մնացականեան-օփերային երգչուհի
- Աշոտ Աւագեան-գեղանկարիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր
- Արա Մարտիրոսեան-հրապարակախօս, վերլուծաբան
- Արարատ Կոստանեան-ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան հիմնարկի գիտաշխատող
- Արաքսիա Մուշեղեան-յօրինող, փրոտիւսըր
- Արթուր Մկրտչեան-հրապարակախօս
- Արծրուն Պեպանեան-գրող, հրապարակախօս
- Արման Եղիազարեան-պատմ. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
- Արմէն Ասրեան-պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Արտակ Վարդանեան- հրապարակախօս, բան.գիտ.թեկն.
- Արտաւազդ Դարբինեան – պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Դաւիթ Յակոբեան- ՀՀ վաստակաւոր արուեստագէտ
- Դաւիթ Պետրոսեան-բան. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
- Դաւիթ Սարգսեան-գրող, հրապարակախօս
- Դաւիթ Վանեան-բանաստեղծ
- Զեմֆիրա Բարսեղան-ՀՀ վաստակաւոր արուեստագէտ, փրոֆեսէօր
- Էդիկ Մինասեան-պատմ. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
- Թաթուլ Մանասերեան-տնտ. գիտ. դոկտ. փրոֆեսէօր
- Ժիրայր Դադասեան- բեմադրիչ, ՀՀ արուեստի վաստ. գործիչ
- Լաւրենտի Յովհաննիսեան-բան. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
- Լարիսա Ալաւերդեան-մարդու իրաւունքների առաջին պաշտպան
- Լեւոն Ջավախեան-գրող, «Մ. Խորենացի» մետալակիր
- Լեւոն Սարգսեան-բանաստեղծ
- Լիա Իւանեան-գրող, հրապարակախօս
- Լիւտուիկ Աւետիսեան-նկարիչ
- Խաչատուր Ստեփանեան-պատմ. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
28. Յակոբ Աւետիքեան-«Ազգ» օրաթերթի գլխ. խմբագիր
29. Հայկազուն Ալվրցեան-«Արեւմտահայոց հարցերի ուսումն. կենտրոն», բան.գիտ.թեկն.
30. Հայկ Սարգսեան – տնտես. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
31. Յարութիւն Կբէյեան- գրող
- Յովիկ Գրիգորեան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Մարատ Գրիգորեան-երկր. գիտ. թեկն., դոցենտ
- Մարինէ Հովեան-լեզուաբան
- Մելինէ Անումեան-պատմ. գիտ. թեկն.
- Մերուժան Տէր Գուլանեան-գրող, հրապարակախօս
- Միքայէլ Մալխասեան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
- Նելլի Սարգսեան-երաժշտագէտ
- Ներսիկ Իսպիրեան-ՀՀ վաստ. արուեստագէտ
- Շուշան Վարդանեան-արուեստաբան, արու.գիտ.թեկն.
- Ռուբէն Մելքոնեան-պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր
- Ռիթա Սաղաթելեան-լեզուաբան, բան.գիտ.թեկն.
- Ռուբէն Մարգարեան-հրապարակախօս, վերլուծաբան
- Ռուբէն Սահակեան-փաստաբան
- Ռուզան Առաքելեան-հրապարակախօս
- Ռուզան Խաչատրեան- լրագրող, գրող
- Սաթենիկ Աւետիսեան-գրականագէտ, բան.գիտ.թեկն.
- Սահակ Սահակեան-երգիչ
- Սասուն Պասկեւիչեան-յօրինող
- Սամուէլ Թադեւոսեան-փաստավաւերագրող, բեմադրիչ
- Սամուէլ Քոչինեան-բժշկ.գիտ.թեկն.
- Սերժ Սրապիոնեան-գրականագէտ, բան.գիտ.թեկն., դոցենտ
- Սիլվա Իւզպաշեան-ՀՀ վաստակաւոր արուեստագէտ
- Սոնա Բանոյեան-ՀՀ վաստակաւոր նկարիչ
- Սոնա Մելոյեան-մշակութաբան, լրագրող
- Սպարտակ Ղարաբաղցեան-գրող, հրապարակախօս
- Վահէ Սարգսեան-պատմ.գիտ.թեկնածու
- Վանօ Եղիազարեան-բան. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
- Վարդան Այվազեան-սահմանադրագէտ, իրաւ.գիտ.թեկն., դոցենտ
- Վարդան Ոսկանեան-բան. գիտ. թեկն.
- Վարդան Պետրոսեան-բան. գիտ. դոկտ., փրոֆեսէօր
- Վիգէն Ստեփանեան-ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ
- Վիկտոր Կատուալեան-բան. գիտ. դոկտ.
- Տիգրան Դաւթեան-օփերային երգիչ
- Փիրուզա Մելիքսէթեան-«Իրատես» պարբերականի գլխ. խմբագիր
- Քնարիկ Փիլոսեան-մշակութաբան
- Ֆլորա Նախշքարեան-«Կոլոս Արմէնիի» թերթի գլխ. խմբագիր
3 նոյեմբեր 2020
Կոչը բաց է միանալու համար
Աս նամակին մասին կուզեմ կարծիքս տալ: Եթէ ես ալ ասոնց պէս գրող կամ բրոֆեսոր ըլլայի, տակը ստորագրութիւնս կաւելցնէի: Հիմա ըսէմ կարծիքս: 1. Շատ լաւ է որ 67 մտաւորականները կառավարութեան ետեւը միանալու կոչ ըրած են: Աս ցանկը ինծի օգնեց, որ գիտնամ որ Հայաստանի մէջ բաւական մտաւորական կայ. ասոնց մէջէն ես մի քանի հատ անուն լսած եմ, միւսները չէի գիտէր, սորվեցայ: 2. Ասոնք Հայաստանի մէջ խօսք ունեցող մտաւորականներուն մէկ մասը ըլլալու է. միւսներուն անունն ալ պիտի դրուի՞ վերջը: 3. Յիշեցնեմ, որ Հայաստանի եւ Արցախի նախագահները, վարչապետը եւ ուրիշ պատասխանատուները ետեւ ետեւի կոչ ըրին, որ բոլոր հայերը միանան աս օրերուն: Աշխարի բոլոր հայերն ալ միացեր են: Դաշնակցութիւնը ըսաւ, որ ինքը հրաւէր չսպասեր որ զինուոր ղրկէ ազերիներուն դէմը: Մէկը կա՞յ որ ուրիշ ձեւ կը մտածէ: 4. Ամմէնէն կարեւոր ըսելիքս անի է, որ մեր մտաւորականները չի բաւեր որ ասանկ կոչեր ընեն Հայաստանի մէջ, վարչապետէն պահանջէն որ ամմէն կարելիութիւնները հաւաքէ. ասի կարեւոր է, խօսք չուզէր: Աս մարդիկը աւելի լաւ բան մը կ’ընեն, երբոր կապ պահեն օտար մտաւորականներու, գրողներու, արվեստագետներու հետը եւ անոնց միջոցով աշխարին ըսեն, որ թիւրքերը եւ ազերիները ինչեր կընեն Արցախի եւ Հայաստանի դէմը, ոճրագործ մարդիկներ բերած են Արցախի դէմը: Աս բաները մենք մեզի ըսելու պէտք չունինք շատ: Մեր տիբլոմադներուն չափ ալ կարեւոր է որ մտաւորականները եւ արվեստագէտները գործ տեսնեն դուրսերը: Հիմակվա աշխարը անանկ է, որ մէկ հատ դերասան, երգիչ կամ մարզիկ աւելի շատ ձայն կը լսցնէ, քան որ պարզ մարդիկը: (Եթէ կուզէք, աս գրածս թերթին մէջ ալ կրնաք դնել նամակի ձեւով: Գիտեմ որ հայերէնս լաւ չէ, պէտք է շտկվի)