Հայաստանի Հանրապետութեան քաղաքական ուժերի հետ խորհրդակցութիւնների շրջանակում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկուել է Հայաստանի եւ Արցախի դէմ սանձազերծուած թուրք-ազրպէյճանական յարձակումի հետեւանքով յառաջացած իրավիճակը:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
17 հոկտեմբեր 2020