ԹԱԴԷՈՍ ԵՍԱՅԵԱՆ
Ես ուզեցի երգեմ այնպէս
որ ամէն հայ ուր որ է ան
երգս երգէ, կենաց խմէ
Ամէն հայու ով որ է ան․․․
Երգը իմ աւարտ չունի,
սիրուն աղուոր տաղերն անոր
հայրենքէս ես ժողվեցի
ծաղիկներէն Հայաստանի․․․
Ու սիրեցի, ես պաշտեցի
ստեղծագործ Արարիչին
գոյնը երեք ծաղիկներուն
կարմիր կապոյտ ծիրանագոյն․․․
Ես ուզեցի հայերն ամէն
քսանըութ երաժիշտով
երգեն քայլերս Մայիսով
ծաղիկներուս եռագոյնով։