Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Imagine, there’s no newsroom… Լրատուամիջոցները Համավարակից Յետոյ

April 8, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Արամ ԱՆԱՆԵԱՆ
Արմենփրես լրատուական գործակալութեան տնօրէն

Եթէ չլինէին լրատուամիջոցները, համացանցը եւ հեռահաղորդակցութիւնը, կարող էր թուալ, թէ յետ ճարտարարուեստական  մարդկութիւնը վերադարձել է խորը միջնադար: Աւելի ճիշդ՝ միջնադարի այն հանգրուանը, երբ մարդու տեղաշարժը սահմանափակուած է իր բնակավայրի (շատ երկրների դէպքում` իր բնակարանի) տարածքով: Մի քանի ամիս առաջ ոչ ոք անգամ ամենասարսափելի մղձաւանջում չէր կարող պատկերացնել, որ «սոցիալական հեռաւորութիւն»  առօրէական բառակապակցութիւնն իրական կեանքում նկարագրելու է մարդկային շփումների ասոցիալացումը:

Նորքորոնավիրուսի համաճարակը իւրատեսակ սթրես-թեստ էր ոչ միայն պետութիւնների, առողջապահութեան, տնտեսութեան, այլեւ մամուլի համար: Մենք յայտնուել ենք նոր անորոշութիւնների ժամանակաշրջանում, եւ բազմաթիւ անյայտներով այս հաւասարումի լուծման փնտռտուքն օրէցօր աւելի բարդ է դառնում: Աշխարհի անգամ ամենագովազդուած ապագայապաշտների վերլուծութիւններն ու ուսումնասիրութիւնները, թերեւս, վերանայման կարիք ունեն: քորոնավիրուսի համաճարակը ցրեց այն իւրատեսակ մտաւոր թմբիրը, թէ անգամ գոյութիւն ունեցող մարտահրաւէրների պարագայում, հնարաւոր է որոշակի մօտաւորութեամբ կանխատեսել ապագան:

Ի հարկ է, բժշկական գիտութիւնը վաղ թէ ուշ յայտնաբերելու է COVID-19-ի դէմ պայքարի արդիւնաւէտ միջոցներ: Պատկերաւոր ասած` նոր կորոնաւիրուսի  դէմ պայքարի դեղամիջոցը կը գտնուի աւելի շուտ, քան մենք կարծում ենք, բայց աւելի ուշ, քան մենք բոլորս ցանկանում ենք:

Այժմ ոչ թէ ամփոփումների ու դասեր տալու, այլ դասեր քաղելու ժամանակն է: Լրատուութեան ապագայի տեսանկիւնից, սակայն, հնարաւոր է որոշ նախնական դիտարկումներ անել  յետ համավարակային շրջանի համար: Որոշ ժամանակ անց « քորոնահամաճարակի» հետեւանքներն ազդելու  են լրատուամիջոցների ամենօրեայ գործունէութեան վրայ, եւ ազդեցութեան շրջանակը ներառելու է թէ՛ բովանդակութեան արտադրութեան եւ սպառման ձեւերը, թէ՛ տնտեսավարման մոտելները, թէ՛ մարդկային պաշարներու կառավարումը: Լրատուական ճարտարարուեստի մի շարք ճիւղերի համար կարող են առաջանալ լրջագոյն մարտահրաւէրներ, միւսների համար (օր.` ռատիոյի ու հեռուստատեսութեան)` սկսուի երկրորդ «ոսկէ դարը»: Այսօր ոչ ոք չունի պատրաստի բանաձեւէր, եւ ներկայացուող թեզերն էլ ապագայի վերաբերեալ քննարկում սկսելու հրաւէր են:

No news is good news

Այսօր լրատուամիջոցները հեղեղուած են քորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկութիւններով: Այս թեմայով լուրերի անվերահսկելի սպառումը հասնում  է այնպիսի ծաւալների, որ սպառնում է թուլացնել մարդու հոգեբանական դիմադրողականութիւնը: Այդ մտահոգութիւնից ելնելով` ԱՀԿ գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ արեց տեղեկատուութեան հետ առնչուել օրուայ ընթացքում առաւելագոյնը երկու անգամ: Փաստօրէն, կորոնաւիրուսի համաճարակի համար առաւել կիրառական է այն թեւաւոր խօսքը, երբ լուրերի բացակայութիւնն արդէն իսկ լաւ նորութիւն է:

Սակայն լրատուամիջոցների համար սա միակ լաւ նորութիւնը չէ: Լրատուամիջոցները լուրեր են արտադրել   թէ՛ համաշխարհային պատերազմների,
թէ՛ այլ  ոչ պակաս լուրջ  ցնցումների ժամանակաշրջանում: Լրագրողները կրկին ապացուցեցին, որ պատրաստուած են փոփոխութիւններին, որ արտակարգ իրավիճակում աշխատելու ռիթմն իրենց համար սովորական է: Հիմա էլ բազմաթիւ արհեստավարժներ զբաղուած են աշխարհը պատուհասած համաճարակի մասին պատմութիւններ պատմելով` հիւանդութեան դէմ պայքարի առաջնագծից մինչեւ տնային աշխատասենեակները:

Աշխարհի բազմաթիւ պետութիւններում հեռավար աշխատանքին անցնելուն ամենապատրաստուած ճիւղերից մէկը եղան լրատուամիջոցները: Մեր գործընկերներից շատերն այս բարդ իրավիճակում ցոյց տուեցին արագ կողմնորոշուելու հանճարեղութեան հասնող պարզ լուծումներ:  Եթէ նախկինում հեռավար աշխատանքը համարւում էր ազատ լրագրողներու մենաշնորհը, ապա համավարակի պայմաններում այն դառնում է կեանքի սովորական նորմ: Ասուածն այլեւս վերաբերում է ոչ միայն արդէն իսկ հեռավարութեան որոշակի փորձ ունեցող համացանցային լրատուամիջոցներին, այլեւ աւանդական լրատուութեան միւս ոլորտներին` տպագրից մինչեւ հեռարձակող:

Այսվերափոխումը, մի կողմից, արհեստագիտական արագ առաջընթացի, միւս կողմից` ազատ տեղաշարժի եւ ընկերային շփումների սահմանափակման հետեւանք է: Լրատուական բովանդակութեան ստեղծման համար այսօր բացակայում են մենաշնորհները, նոր խելացի հեռախօսների օգնութեամբ էլ հնարաւոր է ստեղծել այնպիսի որակի լսաետեսողական բովանդակութիւն, որ համադրելի է անգամ մի քանի տարի առաջուայ արհեստավարժ արհեստագիտութեան արտադրանքի հետ: Ճգնաժամային պայմանները թապուներն են կոտրում: Աւանդական լրատուամիջոցներն էլ այլեւս կաշկանդուած չեն  չօգտագործել այն ձեւաչափերով ստեղծուած բովանդակութիւնը, որին նախկինում դիմում էին միայն ծայրայեղ անհրաժեշտութեան դէպքում (օրինակ` հեռավար ժողովներ, հեռազանգերի տեսագրութուններ եւ այլն), այնպէս ինչպէս G20-ի երկրների առաջնորդները այլեւս պարտադրուած չեն հաւաքուել գագաթնաժողովի, եթէ այն կարելի է անցկացնել տեսաժողովի դրութեամբ։

Համավարակը դարձաւ նախկինում կանխատեսուած միտումների զարգացման շարժիչ գործօն։ Սակայն արդեօ՞ք այդ կանխագուշակուած բնական մղումը չի դանդաղելու տնտեսական վերահաս անորոշութիւնից:

Իտալացի բժշկի ընտրութիւնը, տնտեսական մարտահրաւէրները, մարդկային դրամագլուխն ու արհեստագիտութեան միջոցները

Համաշխարհային տնտեսութեան ապագայի մասին հնչող կանխատեսումները եւ տնտեսական աշխուութեան հաւանական դանդաղեցումը կարող են ցաւոտ  հարուած հասցնել լրատուամիջոցների տնտեսական հնարաւորութիւններին ու ֆինանսական կայունութեանը:

Կարճաժամկէտ հեռանկարում այս ամէնը կարող է լուրջ մարտահրաւէր չդառնալ, սակայն պարզից էլ պարզ է, որ խորացող հանրային ու տնտեսական տագնապի պայմաններում լրատուամիջոցները նոյնպէս տնտեսական լուրջ կորուստներ են կրելու:

Դեռեւս անհասկանալի է, ինչ կը լինի լրատուամիջոցների եկամուտների աւանդական աղբիւրների հետ, անորոշ է, թէ ինչպէս կը փոփոխուի գովազդային շուկաների տնտեսական ուսումնասիրութիւնը։ Այս ձեւափոխումները ցաւոտ հարուած կը հասցնեն լրատուական  «ոսկէ միջինին», քանի որ համաշխարհային խոշոր խաղացողներն աւելի շատ պաշարներ ունեն հնարաւոր ցնցումներին դիմակայելու համար, իսկ փոքր դերակատարները`   պլոքըրները, Վլոքըրնէրն ու հեռարձակողները առանց այն էլ գործում են սահմանափակ միջոցների առկայութեամբ: Լրատուամիջոցների մի մասն ստիպուած  է լինելու եկամուտի նոր աղբիւրներ գտնել` սեղմուող հնարաւորութիւնների պայմաններում:

Միեւնոյն ժամանակ, հեռավար աշխատանքի երկարող փորձառութիւնը կարող է հարցականի տակ դնել գրասենեակներ պահելու, դրա հետ կապուած ծախսեր  կատարելու անհրաժեշտութիւնը: Արդեօ՞ք վերանում է մեծ  նյուզրումը` տեղը զիջելով անհրաժեշտ նուազագոյն ծանրաբեռնուածութիւն ունեցող գրասենեակին, որը հնարաւոր է սպասարկել սահմանափակ ծախսերով: Եւ արդեօ՞ք  մետիա կառավարիչների համար չի մօտենում այն օրը, երբ լրատուամիջոցներ փրկելու համար պէտք է ստիպուած ծանր ընտրութիւն կատարել մարդկային պաշարներու կառավարման հարցում, ճիշդ այն մեթոտով, ինչն, ըստ լրատուամիջոցների, կատարում են գերբեռնուած հիւանդանոցի բժիշկները` մարդկային կեանք փրկելու համար:

Ամէն դէպքում, բովանդակութեան նկատմամբ արհեստագիտական պահանջների ազատականացումը յանգեցնելու է մի իրավիճակի, երբ մետիայի առաջնային օղակում անհրաժեշտ են լինելու բազմազան բովանդակութիւն ստեղծելու ունակութիւն ունեցող մասնագէտներ` իւրատեսակ « տիեզերական զինուորները»: Եւ եթէ այս կանխատեսումն իրականութիւն դառնա, աւելի մեծ կիրառութիւն են ստանալու արհեստական բանականութեան գործիքներն ու շարժական արհեստագիտութեան միջոցները  ոչ միայն մետիա սպառման, այլեւ` մետիա բովանդակութեան արտադրութեան ոլորտում:

Մէջբերելով Մարկեսին. «Մի յայտարարուած մահուան պատմութիւն», թէ՞ «Սերը ժանտախտի ժամանակ»

Ես մարդկանց այն փոքրացող խմբից եմ, ում համար տպագիր թերթը լրագրողական, իսկ Գաբրիէլ Գարսիայ Մարկեսի ստեղծագործութիւնները գրական «առաջին սերերն» են: Հաւանաբար, ենթագիտակցութեան հեգնանքով էր, Մարկեսի այս երկու գործերի վերնագրերը դարձան այս ենթաբաժնի բնաբանը:

Տպագիր մամուլի մահուան մասին կանխատեսումները հնչում են վաղուց: Հնչում են չարագուշակ: Բոլոր երկրներում էլ տպագիր մամուլի տպաքանակները նուազում են, եւ թերթերի ու հանդէսների փակման կամ միայն ելեքտրոնային ձեւաչափի անցնելու մասին նորութիւններն այնքան յաճախ են հանդիպում լրահոսում, որ թղթային կրիչի վրայ ցանկացած նոր լրատուամիջոցի ծնունդ համարեա զգայացնցում է: Տպագիր մամուլի «նաւապետները» կատաղի դիմադրում են,  անցնում են ելեքտրոնային ու առցանց վաճառքներին, սակայն բացասական կանխատեսման ողնաշարը կոտրել որեւէ մէկին չի յաջողւում:

Ուչնայած թերթերն առ այսօր էլ կարողանում են պահել լրատուութեան ամենահեղինակաւոր ճիւղը լինելու առաջնութիւնը, նոր քորոնավիրուսի համավարակն  ամենացաւոտը հարուածում է տպագիր մամուլին, որի արտադրութեան մէջ ներգրաւուած են յարակից օղակներ (փոլիկրաֆիայի, ցրման ու բաժանորդագրութեան ծառայութիւններ): Մեկուսացման միջոցառումները, ամենայն հաւանականութեամբ, նուազեցնելու են տպագիր մամուլի առանց այն էլ իջած վաճառքները: Այդ միտումների վրայ ազդեցութիւն է ունենալու նաեւ այն մտավախութիւնը, որ թղթային կրիչը կարող է լինել վարակի տարածման աղբիւր:

Յայտնի չէ, թէ համավարակից յետոյ ի՞նչ փոփոխութիւնների կարող է ենթարկուել մարդկանց սպառողական վարքագիծն ու, ամենայն հաւանականութեամբ, հէնց տպագիր մամուլին է վիճակուած դիմանալ այս «քորոնաճգնաժամի» ամենածանր հարուածին:

Novus ordo: կրթական, առողջապահական ու զուարճանքի ծառայութիւններ

Ցանկացած մարտահրաւէր նախեւառաջ հնարաւորութիւն է: յետհամաճարակային «Նոր աշխարհում» տնտեսական կարողութիւնների ամրապնդման մարտահրաւէրն ամենածանրն է լինելու: Ամենայն հաւանականութեամբ, այդ հանգամանքը լրատուամիջոցներին ստիպելու է աւելի մեծ ուշադրութիւն դարձնել գործունէութեան այնպիսի ոլորտներին, ուր տեղափոխուելու է վճարունակ պահանջարկը: Ու խօսքը բնաւ զուգարանի թղթի արտադրութեան մասին չէ…

Համաշխարհային տնտեսական ֆորումի տարիներ առաջ հրապարակած կանխատեսումներից մէկի համաձայն, միջին դասի աճին զուգահեռ (2030 թ. այն ողջ աշխարհում պէտք է կազմեր 4,9 միլիարդ մարդ), պէտք է աւելանայ նաեւ նոր մետիա- ծառայութիւնների պահանջարկը` կրթական, սկզբնաղբիւրային բովանդակութեան,  on-demand տեսաբովանդակութեան, առողջապահական ու բարեկեցութեան ծառայութիւնների սպառման ասպարէզում:

Քորոնաւիրուսի տարածման համաճարակն ու մեկուսացման միջոցների կիրառումն աշխարհի շատ երկրներում ինքնաբերաբար նպաստեցին այդ կանխատեսումների արդարացմանը: Ենթադրում ենք, որ լրատուամիջոցները նոյնպէս մեծացնելու են ներդրումներն այս ոլորտներում: Սա որոշակիօրէն կարող է փոփոխել լրատուամիջոցների աշխատանքի բնոյթն ու բովանդակութիւնը:

Հեղինակութիւն. լրատուամիջոցի «աննիւթական» դրամագլուխը

Ժամանակակից իւրաքանչիւր լրատուամիջոցի համար հեղինակութիւնը ոչ միայն ու ոչ այնքան աննիւթական արժէք է, որքան դրամագլուխի վերածուող, ինչու չէ, նաեւ աշխուժ առեւտրականացուող: Եւ չնայած անորոշութիւններին, մէկ բան շատ որոշակի է. ապագան զերծ չի լինելու համամարդկային նոր մարտահրաւէրներից,  որոնք վերաբերելու են իւրաքանչիւրին, այնպէս, ինչպէս համաճարակային վտանգը: Հաշուի առնելով աշխարհի փոխկապակցուածութեան ու համաշխարհայնացման ծաւալը` նոր մարտահրաւէրները կարող են պակաս ծանր չլինել:

Որքան էլ ներկայ կարճաժամկէտ փուլում հնչեն հակահամաշխարհային կոչեր, աշխարհն ինքնին, աւելի քիչ համաշխարհային չի դառնալու ո՛չ տնտեսական կապերի, ո՛չ մարդկային շփումների, ո՛չ էլ տեղեկատուական հոսքերի առումներով, եւ արհեստագիտական զարգացումները միայն խորացնելու են այս միտումները:

Ինչպէս ներկայում, այնպէս էլ ապագայում ճգնաժամերի յաղթահարման մէջ կարեւորուելու է տեղեկատուութիւն սփռողների հեղինակութիւնը: Այդ «աննիւթական դրամագլուխը» ամրապնդելու գործում անելիք ունեն հասարակական կեանքի բոլոր դերակատարները, առաջին հերթին լրատուամիջոցներն իրենք, մանաւանդ այս ժամանակաշրջանում, երբ նախկին խնդիրներին (Fake news, ընկերային ցանցերի յաղթարշաւ, թուային դարաշրջանի  լրատուական էթիքական հարցեր եւ այլն) աւելանում են նորերը, որոնք աւելի բարդ են, առօրէական եւ շօշափելի:

Համաճարակից յետոյ աշխարհում կարող է շատ բան փոխուել, սակայն լրատուութիւնը, համացանցն ու հաղորդակցութիւնը մնալու են նոյնքան կարեւոր: Չէ որ, եթէ նրանք չլինէին, մենք յայտնուելու էինք խորը միջնադարում:

 

 

 

Նախորդը

Ակնարկ. Անյաղթահարելի Պայմաններ Եւ Իրաւական Ելքեր

Յաջորդը

ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովին Մէջ Արգելակած Են «Քորոնա» Ժահրի Համաճարակի Լոյսին Տակ Ռուսիոյ Պատժամիջոցները Ջնջելու Մասին Բանաձեւին Որդեգրումը

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.