Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հարցազրոյց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի Գործադիր Յանձնախմբի Անդամ Աննա Թադեւոսեանի Հետ

Մարտ 20, 2020
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter
Հայաստանի Կանանց Ֆուտբոլի Ազգային Հաւաքականը Հրաւիրում է Սփիւռքահայ Խաղացողների

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երկարատեւ ընդմիջումից յետոյ, Հայաստանն ունի կանանց ֆուտբոլի ազգային հաւաքական, որը ստեղծման կարճ ժամանակահատուածում կարողացել է յայտ ներկայացնել միջազգային ասպարէզում: Ե՞րբ եւ ինչպէ՞ս տեղի ունեցաւ կանանց ֆուտբոլի զարթօնքը:

ԱՆՆԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- 2012 թուականից յետոյ, երկու տարի Հայաստանում կանանց ֆուտբոլ ընդհանրապէս չկար, որովհետեւ մարդիկ չէին ցանկանում լսել կանանց հաւաքականի մասին: Սակայն, 2014 թուականից, պայմանաւորուած միջազգային կառոյցների՝ ՈՒԵՖԱի եւ ՖԻՖԱի պահանջով, ունենալ կանանց առաջնութիւն, եւ գոնէ մէկ ազգային հաւաքական, աշխատանքներ սկսեցին դրանք ձեւաւորելու ուղղութեամբ:

2015 թուականից Հայաստանում գործում էր «Գոլզ» (Goals) հասարակական կազմակերպութիւնը, որ ստեղծուել էր ամերիկեան «Խաղաղութեան կորպուս»ի հետ համատեղ: Ես կազմակերպութեան առաջին նախագահն էի, եւ մեր նպատակն էր կանանց  ֆուտբոլի զարգացումը, յատկապէս մարզերում աղջիկների համար ֆուտբոլ խաղալու հնարաւորութիւններ ստեղծելը՝ կը լինէր դա փոքր դաշտերում կամ դպրոցների դահլիճներում: Երկու տարուայ ընթացքում մեզ յաջողուեց ութ մարզերում ունենալ աւելի քան վաթսուն թիմ եւ ներգրաւուել 700 աղջիկ: Երբ սկսում էինք, մեզ ասում էին, որ Հայաստանում չենք կարողանալու արդիւնքի հասնել, բայց մենք ապացուցեցինք հակառակը: Եւ երբ փոխուեց ՀՖՖ ղեկավարութիւնը, եւ ինձ հրաւիրուեցին աշխատելու ֆեդերացիայում (դաշնակցութեան մէջ-Խմբ.), իմ ներկայացրած ծրագրի առաջին պայմանն այն էր, որ Հայաստանի առաջնութիւնում հանդէս եկող տղամարդկանց թիմերը պարտադիր ունենան կանանց թիմ: Առաջարկս ընդունուեց:

Միաժամանակ, կարճ ժամանակում, շուրջ մէկ տարում կարողացել ենք ձեւաւորել չորս հաւաքական, ինչն աննախադէպ է Հայաստանի կանանց ֆուտբոլում: Այժմ ունենք մինչեւ 17 տարեկանների, մինչեւ 19 տարեկանների, Ազգային եւ ֆուտզալի ազգային հաւաքականներ: Մինչեւ 17 տարեկանների հաւաքականը համալրուած է հիմնականում տեղի ֆուտբոլիստուհիներով, այսինքն՝ երիտասարդներով, ովքեր նոր են սկսել այս ոլորտում քայլեր անել, որովհետեւ Հայաստանում կանանց ֆուտբոլի նկատմամբ դեռ աւանդական վերաբերմունք կայ, սակայն սկսել ենք տարիքը փոքրացնել, եւ որոշ ակումբներում արդէն ունենք ութից տասը տարեկան երեխաներ:

Մեզ համար շատ կարեւոր է ունենալ որակով եւ գրագէտ մարզիչներ: Այս նպատակով, օրինակ, մեր տեխնիկական տնօրէն Խինես Մենենդեսը, ով իսպանական ժամանակակից ֆուտբոլի հիմնադիրներից է, դասընթացներ է անցկացնում մեր մարզիչների համար՝ որակաւորման տարբեր աստիճաններ տալու նպատակով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հաւաքականներում խաղում են նաեւ ԱՄՆից հայ ֆուտբոլիստուհիներ: Ի՞նչ աշխատանքներ էք կատարում սփիւռքահայ մարզուհիների ներգրաւման ուղղութեամբ:

ԱՆՆԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Այն օրուանից, երբ ես սկսեցի ղեկավարել կանանց բաժինը, նպատակս էր Հայաստանի կանանց հաւաքական հրաւիրել Միացեալ Նահանգներում բնակուող հայ ֆուտբոլիստուհիների, ովքեր վաղուց են զբաղւում այս մարզաձեւով: Այս պահին ունենք վեց հոգի, ովքեր խաղում են մինչեւ 19 տարեկանների հաւաքականում՝ «Լոս Անջելես Սըրֆ» թիմից Արենի եւ Զապէլ Համբարեանները, Էմի Կարապետեանը, Դուին Տէրտէրեանը, «Լեջենդս Քալիֆորնիա»ից՝ Նայիրի Տէր Մկրտիչեանը, «Քալիֆորնիա Մեջիք» թիմից՝ Դուին Աղաբաբեանը:

Գործընթացը սկսուած է: Ցանկանում եմ տեղեկացնել սփիւռքահայ մեր հայրենակիցներին, որ Հայաստանում կան տարբեր տարիքի աղջիկների ազգային հաւաքականներ, եւ հրաւիրում ենք բոլոր ցանկացողներին հանդէս գալու հաւաքականում:

Գիտենք, որ մեծ թուով ամերիկահայ աղջիկներ խաղում են ԱՄՆ ֆուտբոլային տարբեր թիմերում՝ դպրոցներում, համալսարաններում, եւ յորդորում ենք խաղալ իրենց ազգի համար, ներկայացնել Հայաստանն աշխարհում:

Ազգային հաւաքականի առումով, մեր գլխաւոր նպատակն է մասնակցել 2021 թուականի աշխարհի առաջնութեան որակաւորման փուլին, եւ շատ կարեւոր է, որ կարողանանք որակեալ հանդէս գալ: Այս պահին երազանք է անցնել այդ փուլն ու մասնակցել աշխարհի առաջնութեանը, քանի որ նոր ենք ձեւաւորել հաւաքականն ու մեզ ժամանակ է պէտք: Բայց եթէ հաշուի առնենք, որ դեռ մէկուկէս տարի առաջ, կանանց ֆուտբոլում իրավիճակը զրոյից ցածր էր, եւ հիմա ունենք ֆեդերացիա, կարող ենք փաստել, որ զարգացումն արագ է տեղի ունենում, շնորհիւ նաեւ մեր սփիւռքահայ խաղացողների: 2023 թուականին էլ սկսւում է Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլը: Այս մրցաշարերին մասնակցելով նաեւ, մի քանի տարում կը փորձենք ստեղծել եւ բարձրացնել ՀՀ կանանց ազգային հաւաքականի վարկանիշը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է տեղի ունենում սփիւռքահայ մարզուհիների մասնակցութիւնը հաւաքականի խաղերին:

ԱՆՆԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Սփիւռքահայ ֆուտբոլիստուհիների ծնողներին խնդրում ենք, հնարաւորութեան դէպքում, իրենց երեխաներին ամրան ամիսներին բերել Հայաստան, որպէսզի մարզիչները կարողանան տեսնել նրանց խաղը: Եթէ այցը չի ստացւում, ապա մարզիչները փորձում են որոշում կայացնել դիտելով նրանց խաղի տեսանիւթերը: Ընտրուած մարզուհիներին հրաւիրում ենք գլխաւոր մրցաշարից մէկ շաբաթ առաջ թիմի հետ մարզուելու՝ մինչ այդ լուծելով անձնագրային հարցերը: Միաժամանակ, Կալիֆորնիայում ունենք հայ մարզիչներ, ովքեր պատրաստ են մեր մարզողական ծրագրով մարզել հաւաքականում ընդգրկուած ամերիկաբնակ մեր ֆուտբոլիստուհիներին:

Դիմում եմ Ամերիկայում բնակուող մեր հայրենակիցներին՝ իրազեկելու մեր առաջարկի մասին, հայ  ֆուտբոլիստ պարմանուհիներին ու երիտասարդներին էլ՝ կոչ ենք անում ներգրաւուելու ազգային հաւաքականում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ այլ կարեւոր մրցաշարեր կան առաջիկայում:

ԱՆՆԱ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ.- Այս տարուայ ամենակարեւոր մրցաշարը մինչեւ 19 տարեկանների Եւրոպայի որակաւորման փուլն է, որն անցկացուելու է Երեւանում, եւ մեր մրցակիցներն են՝ Հիւսիսային Իռլանդիան, Շուէյցարիան եւ Թուրքիան: Այս հաւաքականների հետ խաղում լաւագոյնս ներկայանալու համար, Սփիւռքից այժմ փորձում ենք ներգրաւուել 2002-2004 թուակականներին ծնուած աղջիկների, յատկապէս Ամերիկայից, ովքեր խաղում են բարձրագոյն լիգաներում: Փնտռում ենք նաեւ մինչեւ 17 տարեկանների հաւաքականի անդամների, ովքեր կը մասնակցեն Ապրիլի 27ից Մայիսի 3ը Ռիգայում անցկացուող ՈՒԵՖԱի զարգացման մրցաշարին, ինչպէս նաեւ պաշտօնական ու ընկերական խաղերի:

Մեր ամերիկահայ ֆուտբոլիստուհիներին կոչ եմ անում ներգրաւուել կանանց ազգային հաւաքականներում, այդպիսով նաեւ իրենց ներդրումը բերելով հայրենիքում կանանց համար այս մարզաձեւի զարգացման գործին:

Նախորդը

Ճափոնի Փոխվարչապետը Պնդած Է, Որ Ողիմպիական Խաղերը «Անիծուած», Են Եւ «Ատիկա Փաստ Է»

Յաջորդը

Թրամփ Ինքզինք «Պատերազմական Ժամանակներու» Նախագահ Հռչակած Է

RelatedPosts

Ասիոյ Պասքեթպոլի Բաժակ.  Լիբանան Սպասելի Պարտութիւն Կրեց Աւստրալիայէն
Մարզական

Լիբանանեան Ֆութպոլ. Անսար 15-րդ Անգամ Ըլլալով Լիբանանի Ախոյեան

Յուլիս 15, 2025
Ասիոյ Պասքեթպոլի Բաժակ.  Լիբանան Սպասելի Պարտութիւն Կրեց Աւստրալիայէն
Մարզական

Ասիոյ Պասքեթպոլի Բաժակ. Լիբանան Սպասելի Պարտութիւն Կրեց Աւստրալիայէն

Յուլիս 15, 2025
Ակումբներու Մոնտիալ.  Չելսի Անակնկալի Բերաւ Փարիզ  Սեն Ժերմենը (3-0) Եւ Դարձաւ Բաժակակիր
Մարզական

Ակումբներու Մոնտիալ. Չելսի Անակնկալի Բերաւ Փարիզ Սեն Ժերմենը (3-0) Եւ Դարձաւ Բաժակակիր

Յուլիս 15, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?