Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Սիվիլնեթ»ի Հարցազրոյցը «Մոդեռնա» Կենսատեխնոլոգիական Ընկերութեան Հիմնադիր Եւ Նախագահ Դոկտ. Նուպար Աֆէյեանի Հետ

Մարտ 19, 2020
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

«Մենք կռիփը Դիտարկում Ենք Որպէս Կեանքի Մաս, Իսկ COVID-19ը՝ Ահաբեկչական Գործողութեան Նման Մի Բան»

Վարեց՝ ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Մինչ աշխարհի տասնեակ հետազօտական խմբեր պայքարում են COVID-19ի դէմ առաջին պատուաստանիւթը ստեղծելու համար, Փետրուարի վերջին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերութիւնը յայտարարեց, որ ԱՄՆի Ալերգիայի եւ վարակիչ հիւանդութիւնների ազգային ինստիտուտ է առաքել իր կլինիկական պատուաստանիւթերի առաջին խմբաքանակը, որը կոչւում է mRNA-1273՝ ուսումնասիրութեան ծրագրուած առաջին փուլում օգտագործելու համար:

Պատուաստանիւթը փորձարկուելու է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնուող Kaiser Permanente առողջապահութեան հետազօտական ինստիտուտում, 45 առողջ անձանց վրայ:

«Մոդեռնա»ի հետազօտողները առաջինն են ստեղծել mRNA տեխնոլոգիայի միջոցով փորձարկմանը պատրաստ պատուաստանիւթեր: Ընկերութիւնն օգտագործում է սուրհանդակ RNA (mRNA) գենետիկ նիւթի ձեւ՝ անձի բջիջներին ցուցումներ տալու համար: Այս տեղեկատուութիւնից բջիջները պահանջում են անհրաժեշտ հակամարմիններ՝ վիրուսներից պաշտպանուելու համար: Այլընտրանքօրէն, հրահանգները կարող են օգտագործուել նաեւ բջիջներին յանձնարարելու սպիտակուցներ արտադրել, որոնք պակասում են որոշ հիւանդութիւնների դէպքում:

Հասկանալու համար «Մոդեռնա»ի յաջողութիւնների հիմքում ընկած աշխատանքը, «Սիվիլնեթ»ից Սիւզաննա Պետրոսեանը զրուցել է ընկերութեան հիմնադիր եւ նախագահ, դոկտոր Նուպար Աֆէյեանի հետ, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հոգաբարձուների խորհրդի անդամ է: Աֆէյեանը բարերար է, «Աւրորա» մարդասիրական մրցանակաբաշխութեան համահիմնադիր:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Եթէ փորձարկումները յաջող աւարտուեն, ո՞րն է պատուաստանիւթի հաստատման եւ մատչելիութեան իրատեսական ժամկէտը: Եւ, նման ճգնաժամերի ժամանակ, արդեօք արագանո՞ւմ են ընթացակարգերը:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- Իսկապէս, կլինիկա մուտքի արագութիւնը եղել է աննախադէպ: Անորոշութիւն կայ այն հարցի շուրջ, թէ ինչ է լինելու դրանից յետոյ: Մենք մի քանի օրից փորձարկելու ենք նմոյշները առողջ կամաւորների վրայ: Առաջին փուլը զուտ նայում է, թէ արդեօք առողջ մարդկանց համար դա անվտա՞նգ է, որից յետոյ այն փորձարկուելու է աւելի մեծ խմբի վրայ, որը կը լինի երկրորդ փուլը: Դա կը տեւի մի քանի ամիս:

Այնտեղ դուք փորձում էք տարբեր փոփոխականներ, մասնաւորապէս՝ թէ որն է առաւել արդիւնաւէտ դոզան (չափը-Խմբ.), որն ստեղծում է ուժեղ իմունային (վարակամերժութեան-Խմբ.) պատասխան: Միայն երրորդ փուլում է, որ փորձարկւում են հազարաւոր մարդիկ: Հազարաւոր մարդկանց վրայ փորձարկման երկու հիմնական պատճառ կայ: Մէկը՝ համոզուել, որ այն լայնօրէն անվտանգ է, ոչ միայն 10, 20 մարդու համար: Երկրորդ պատճառն այն է, որ հարկաւոր է որոշակի քանակութեամբ մարդիկ վիրուսի ազդեցութեան գօտում՝ երաշխաւորելու, որ գոնէ նրանցից ոմանք կարող են շփում ունեցած լինել վիրուսի հետ, որպէսզի հնարաւոր լինի տեսնել բուժման ազդեցութիւնը: Այսինքն, եթէ բնակչութեան 10 տոկոսը ենթարկուէր վիրուսի ռիսկին (վտանգին-Խմբ.), ապա աւելի փոքր փորձարկում կարուէր: Բայց քանի որ թուերը դեռեւս բաւականին փոքր են որպէս բնակչութեան տոկոս, պէտք է փորձարկուի մեծ թուով մարդկանց վրայ:

Թայմինգը (ժամանակը-Խմբ.) բարդ է որոշել: ԱՄՆ իշխանութիւնները, որոնց հետ մենք համագործակցում ենք, այդ թւում դոկտոր Էնթոնի Ֆաուչին, որը Ալերգիայի եւ վարակիչ հիւանդութիւնների ազգային ինստիտուտի ղեկավարն է, ասում են, որ փորձարկումները տեւում են 12-18 ամիս: Արտակարգ իրավիճակներում պէտք է մտածել այն մասին, թէ ի՛նչ կարելի է անել յատկապէս բնակչութեան խոցելի խմբերի համար, ինչպիսիք են առողջապահական աշխատողները կամ առողջութեան այլ բարդութիւններ ունեցող անձինք, որոնք ենթակայ են վիրուսը կրելուն: Նման դէպքերում մարդիկ ուզում են փորձել ամէն ինչ, բայց կայ իրական վտանգ, որ ոչ միայն կարող են լինել անյայտ հետեւանքներ, այլեւ որ այն իսկապէս վտանգում է այն թերապեւտիկ թերապիայի մեթոդաբանութիւնը, որը ոչ ոք չի ցանկանում ձախողել՝ շտապելով:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- «Մոդեռնա»ն պատուաստանիւթը ստեղծեց COVID_19 վիրուսի գենետիկ (ծագումնաբանական-Խմբ.) յաջորդականութիւնը ստանալուց 42 օր յետոյ: Ինչպիսի՞ն էին այդ 42 օրերը կուլիսներում:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- «Մոդեռնա»ի թիմը, որն ունի գիտական եւ արտադրական մեծ բաժիններ, աշխատել է անընդմէջ ու ցուցաբերել մեծ նուիրուածութիւն՝ արագ առաջ անցնելու համար: Մեզ համար լաւ նորութիւնն այն էր, որ մեր թիմը համագործակցում էր Առողջապահութեան ազգային ինստիտուտի թիմի հետ՝ այլ կորոնավիրուսային պատուաստանիւթերի շուրջ: Օրինակ, մենք նրանց հետ աշխատում էինք Մերձաւոր Արեւելքի շնչառական համախտանիշի (MERS) պատուաստանիւթի վրայ՝ օգտագործելով նոյն mRNA տեխնոլոգիան (արհեստագիտութիւնը-Խմբ.): Այնպէս որ, մենք զրոյից չենք սկսել, լաւ յարաբերութիւններ ունէինք եւ դրա շնորհիւ կարողացանք արագ առաջ շարժուել:

Միւս հետաքրքրական փաստն այն է, որ «Մոդեռնա»ն աշխատում է բազմատեսակ դեղամիջոցների եւ պատուաստանիւթերի վրայ: Եւ որպէս այդպիսին, մենք երկար տարիներ է՝ աշխատում ենք այսպէս կոչուած քաղցկեղի պատուաստանիւթի վրայ: Այն ներառում է ուռուցքից նմոյշ վերցնելը եւ դրանում իմունոգենի (վարակածինի-Խմբ.) յայտնաբերումը, ինչը նշանակում է, որ հիւանդի իմունային համակարգը, եթէ ունենայ դրանցից բաւարար չափով, կարող է իմունային հակահարուած տալ եւ սպաննել քաղցկեղը: Մենք միակը չենք, որ աշխատում ենք դրա վրայ, սա մի ամբողջ ոլորտ է, որը կոչւում է թերապեւտիկ (ներքին հիւանդութիւններու-Խմբ.) պատուաստանիւթեր: Դրա մասին ասում եմ, որովհետեւ մենք «Մոդեռնա»ում աշխատում ենք քաղցկեղի անհատական պատուաստանիւթի (PCV) ծրագրի վրայ: PCV-ն պահանջում է շատ արագ մեթոդաբանութիւն, որը անցնում է հիւանդի ուռուցքի յաջորդականութիւնից՝ անտիգենները (հակածինները-Խմբ.) նոյնականացնելու, դրանք շատ արագ պատրաստելու, սրուակի մէջ դնելու եւ առաքելու համար, որպէսզի փորձարկուի հէնց այդ նոյն հիւանդի վրայ:  Աշխատանքային հոսքը նոյնն է, ինչ այն, որն օգտագործելու ենք COVID-19ի համար:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Դեղամիջոցների որեւէ զարգացում տեղի ունեցե՞լ է այլ երկրներում, բացի ԱՄՆից: Այլ ընկերութիւններ, կարծես, այս հարցում համագործակցում են չինացիների հետ:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- «Մոդեռնա»ն աշխատում է տեղում, Քեմբրիջում եւ Բոստոնում: Իհարկէ, մենք համագործակցում ենք ամբողջ աշխարհի մարդկանց հետ, բայց հիմնական աշխատանքն այստեղ է արւում:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Հաշուի առնելով, որ «Մոդեռնա»ի ներկայիս պատուաստանիւթերի յաւակնորդներից շատերը դեռ փորձարկումների 1ին եւ 2րդ փուլերում են, արդեօք քննարկումներ եղե՞լ են արտադրութեան ծաւալների բարձրացման վերաբերեալ, որպէսզի COVID-19 պատուաստանիւթի հաստատման դէպքում պահանջարկը բաւարարուի:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- Այս պատուաստանիւթը առաջ տանելու հիմնական տարրը արտադրական կարողութիւնների աւելացումը կը լինի: Մենք արդէն ունենք յատուկ արտադրական ձեռնարկութիւն Մասաչուսեթս նահանգի Նորվուդ քաղաքում: Այն նմանատիպ պրոդուկտի (արտադրանքի-Խմբ.) արտադրութեան աւտոմատացուած (ինքնագործ կերպով-Խմբ.) միջոց է, բայց այդ օբյեկտը (արտադրա-մաս-Խմբ.) նուիրուած է շատ այլ mRNA-ի վրայ հիմնուած դեղամիջոցների արտադրութեանը: Այսպիսով, որպէս արտադրական հզօրութիւնը մեծացնելու մաս, մենք պէտք է աւելացնենք նոր արտադրական կարողութիւններ առաջիկայ շաբաթներին եւ ամիսներին:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Չնայած սկզբնական յաջողութիւններին՝ «Մոդեռնա»ն զերծ չի մնացել քննադատութիւններից: Դրանք ներառում են գաղտնի տուեալներ, ուղեղների արտահոսք: Ինչպէ՞ս էք արձագանգում քննադատողներին եւ, որպէս նախագահ, ինչպէ՞ս էք հաւասարակշռում ընկերութեան առօրեայ կառավարման խնդիրները՝ իր հիմնական նպատակի հետ՝ պատմականօրէն անտեսուած հիւանդութիւնների բուժումն ապահովելու համար:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- Ընկերութեան իննամեայ պատմութեան առաջին երեք տարիներին մենք բաւականին գաղտնապահ էինք եւ ոչ թէ այն պատճառով, որ ուզում էինք այդպիսին լինել, այլ որովհետեւ չգիտէինք, թէ ինչով է աւարտուելու: Մենք չգիտէինք, թէ ինչը կ՛աշխատի, ինչը՝ ոչ: Գիտութիւնը լուսաբանող լրատուամիջոցների մէջ կայ մի հետաքրքիր թիւր կարծիք՝ նրանք կարծում են, որ ինչ-որ կերպ դա կանխատեսելի է եւ վաւեր, եւ որ դուք պէտք է թափանցիկ լինէք: Իրականութիւնն այն է, որ եթէ անընդհատ փորձերի ու ձախողումների մէջ էք, դժուար է կանխատեսել՝ ինչ էք գտնելու: Խորքում եղած խնդիրն այն է, որ սկզբում անընդհատ փորձում ես, ձախողւում, մինչեւ գտնում ես այն, ինչն աշխատում է: Եւ երբ այն աշխատում է, խօսելու բան ունես:

Դեղերի յայտնագործութեան ասպարէզում, որտեղ ենք, շատ սահմանումներ կան, թէ ինչն է գործում: Դա կարող է նշանակել, որ այն «աշխատում է» լաբորատորիայում, կամ «աշխատում է» կենդանիների վրայ փորձարկումներում, կամ «աշխատում է» վաղ կլինիկական փորձարկումներում: Եւ եթէ այն բաւականին երկար ժամանակ չի ձախողւում, ապա դա, ի վերջոյ, յաջողուած է համարւում: Քանի դեռ չէք անցնել ճանապարհը, սա մի փոքր նման է առաջին անգամ մարաթոնի մասնակցող ինչ-որ մէկին հարցնելուն՝ առաջին մղոնն անցնելուց յետոյ ինչն է նրանց ստիպում մտածել, որ հասնելու են աւարտի գծին, ինչն է նրանց ստիպում մտածել, որ նրանք առաջինը կը լինեն: Պատասխանը՝ ոչինչ ձեզ իրականում չի ստիպում դա մտածել: Ուստի ես կ՛ասէի «մեղաւոր է յանցանքի մէջ», քանի որ դա վերաբերում է մեր հետազօտութիւններին ու փնտռտուքներին եւ նոր բաներ փորձելուն:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- COVID-19 պատուաստանիւթից բացի, «Մոդեռնա»ում արդեօք կա՞յ այլ  հնարաւոր պատուաստանիւթ, որի մասին կ՛ուզէիք նշել:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- Առաւել առաջադէմ ծրագիրը ցիտոմեգալովիրուսն է (CMV), որը վարակում է բնակչութեան մօտ 60-70 տոկոսին: Յղի կանանց մօտ այն մեծացնում է նորածինների բնածին արատի ռիսկը: Մենք նոր ենք աւարտել մեր փորձարկումների 2րդ փուլի համար հիւանդների հաւաքագրումը եւ, եթէ այն լաւ ընթանայ, շուտով կը սկսենք 3րդ փուլը: Դա պէտք է լինի լայնօրէն կիրառելի պատուաստանիւթ: Մենք նաեւ երկու փորձարկում ենք անցկացրել համաճարակային կռիփի վերաբերեալ:

ՍԻՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Երբ աշխատում էիք դոկտոր Ֆաուչիի հետ, որը ղեկավարում է ԱՄՆի Ալերգիայի եւ վարակիչ հիւանդութիւնների ազգային ինստիտուտը, ինչպէ՞ս ընտրուեց պատուաստանիւթի չէզոքացնող հակամարմինը: Հաւանաբար կային բազմաթիւ թիրախներ, որոնց հետեւից կարող էիք գնալ: Ինչպէ՞ս ընտրեցիք այդ մէկը:

ՆՈՒՊԱՐ ԱՖԷՅԵԱՆ.- Դա արուեց նրանց՝ այլ կորոնավիրուսների հետ տարիներ շարունակ աշխատելու փորձից ելնելով: Նրանք ունեն դրա վերաբերեալ գիտելիքը, եւ այդ պատճառով մեր գործընկերութիւնն արտակարգ արդիւնաւէտ է: Այն իսկապէս գործընկերութիւն է: Այնպէս չէ, որ նրանք խնդիրն ունեն, եւ մենք լուծում գտանք: Աշխարհը կանգնած է խնդրի առաջ, եւ մենք երկուսս էլ լուծման մի մասն ունէինք, եւ հիմա կը տեսնենք, թէ արդեօք պատուաստանիւթը գործում է:

Կորոնավիրուսի այս դրուագը կտրուկ փոխելու է հասարակութեան վերաբերմունքը կռիփի հարցում: Մարդիկ կարծում են, որ սա մեզ պատրաստում է ապագայ սպառնալիքներին, բայց մենք արդէն իսկ ապրում ենք ներկայ սպառնալիքի պայմաններում: Մարդաշատ վայրեր գնալու վարքը, որտեղ ինչ-որ մարդիկ փռշտում եւ հազում են, այդպէս փոխանցում են կռիփը, ճիշդ այնպէս, ինչպէս եւ COVID-19ը: Այնուամենայնիւ, մենք կռիփը դիտարկում ենք որպէս կեանքի մաս, իսկ COVID-19ը՝ ահաբեկչական խոշոր գործողութեան նման մի բան: Կամ մենք ստիպուած կը լինենք սկսել տնից աշխատելու, քանի որ վախենում ենք կռիփից, կամ պէտք է գտնենք դա մեղմելու այլ եղանակներ:

Նախորդը

Հարթեցնենք Կորը. Կամաւոր Ինքնամեկուսացում

Յաջորդը

Համաճարակագէտ Դոկտ. Նաթալի Թերզիխան. «Պսակաձեւ Ժահրէն Վարակուողներուն 80%-ը Կա՛մ Թեթեւ Կռիփի Ախտանշաններ Կ’ունենայ, Կա՛մ Ընդհանրապէս Ոչ Մէկ Բան Կը Զգայ»

RelatedPosts

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան
Հարցազրոյց

Հոգեկան Սլացք Եւ Աննկարագրելի Ապրում Է Իգնատիոս Արք. Մալոյեանի Սրբադասումը». Մաշտոց Թ. Ծ. Վրդ. Զահթէրեան

Հոկտեմբեր 16, 2025
Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ.  «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց
Հարցազրոյց

Համազգայինի «Գասպար Իփէկեան» Թատերախումբ. «Մարդը Աթլանթիսէն» Թատերախաղին Մասին Հեղինակ Վաչէ Ատրունիի Եւ Բեմադրիչ Յակոբ Տէր Ղուկասեանի Հետ Յատուկ Հարցազրոյց

Հոկտեմբեր 6, 2025
Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ
Հարցազրոյց

Զրոյց` Իրաքահայ Ազգային Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Կարապետ Գալուստեանի Հետ

Սեպտեմբեր 30, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?