Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յովհաննէս Շիրազը` Ինչպէս Տեսայ…» (Գրախօսութեան Կամ Շնորհակալութեան Փոխարէն)

Մարտ 17, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷՌՆԵՍՏ ՀԱՄՕ ԵՍԱՅԵԱՆ

Այս գիրքը կարող էր գրել, ասենք, Նինա Գասպարեանը կամ Սիլվա Խաչատրեանը, Սիլվա Մինասեանը, Կոլեա Բաղդասարեանը կամ Էռնեստ Եսայեանը: Մեզանից իւրաքանչիւրը, որ ուսանող է եղել Երեւանում:

Եւ այդ բանն արել է ոչ այլ ոք, քան… Ջամալ Թադեւոսեանը: Անցեալ տարի «Դիզակ+» հրատարակչութիւնը լոյս ընծայեց նուիրեալ մշակութաբան-գրողի «Յովհաննէս Շիրազը` ինչպէս տեսայ» վեց մամուլանոց գիրքը: Սա կարող էր եւ պէտք էր, որ տպագրուէր տակաւին ութսունութին, իննսունութին, սակայն լոյս տեսաւ 2018-ին: Գիրք, որի տակ կը ստորագրէր մեզանից իւրաքանչիւրը, որ մերձ յարաբերութեան մէջ է եղել «Պոէտների արքայ»  Յովհաննէս Շիրազի հետ:

Ինչո՞ւ մեզանից իւրաքանչիւրը…

Որովհետեւ Շիրազը եղել է այն հզօր անհատականութիւնը, «Ազատ, անկախ եւ միացեալ» Հայաստանի միակ քարոզիչը, ով հայոց գալիք Ղարաբաղի արգելուած թեմայի չափ պաշտում ու աջակից էր բոլոր ղարաբաղցիներին: Յատկապէս` տաղանդաւորներին, որոնք Հայաստանում բարձրագոյն կրթութիւն ստանալուց յետոյ պատրաստ էին վերադառնալու Ղարաբաղ, որպէսզի այն Նախիջեւանի օրը չընկնէր: Որովհետեւ շատերի պէս նա լաւ գիտէր` որ`

Դու էն գլխից հայոց հող ես`
Աստուած ընծայ իմ լեռնաձոր…
Սակայն միայն ինքն էր որոտաձայն աղաղակում.
Կը թառամես անտիրական`
Այգեպանիդ ձեռքից զատուած,
Շիքեաստի ես խաբուած լսում`
Կոմիտասիդ երգից զատուած…

Եւ միայն ինքը գիտէր, որ ԼՂԻՄ-ից հեռացող ամէն մէկը պարզապէս պատի մի քար էր դնում Հայաստանը Ղարաբաղից պարիսպներով զատող պարսպի վրայ:

Իսկ Ջամալ Թադեւոսեանը 60-ական թուականներին Երեւանում բարձրագոյն կրթութիւն ստացող այն տղաներից էր, որոնք մասնակցում էին հակաթուրքական բողոքի ցոյցերին, արգելուած բանաստեղծութիւններ ու թռուցիկներ էին տարածում, իսկ ապրիլի 24-ին` Մեծ եղեռնի օրը, ցուցարարների բանակ կազմում, դղրդացնում էին Երեւանի փողոցները` պահանջելով ոչ միայն Թուրքիայում յածող Արեւմտահայաստանը, այլեւ` Ղարաբաղն ու Նախիջեւանը:

Ինչպէս գրքի առաջաբանի հեղինակ, արցախապաշտ մտաւորական Երուանդ Աբրահամեանն է նրբօրէն նկատել` «Ջանիկ (Ջամալին այսպէս է վերակնքել Մեծն Շիրազը) Թադեւոսեանը Յովհաննէս Շիրազի պէս եւ նրա օրինակով իր ողջ կեանքում պայքարել է Ցեղասպանութեան դատապարտման, անկախութեան եւ միասնութեան հաստատման համար»:

Ահա թէ ինչո՛ւ է նա միշտ հալածուել ԼՂԻՄ-ի խոշոր ղեկավարների կողմից, որոնք Պաքուի Էմիսարների հլու-հնազանդ կամակատարներն էին, եւ անում էին ամէն ինչ, որպէսզի Ղարաբաղի երիտասարդութիւնը լքի Ղարաբաղը, ամայանայ Ղարաբաղը եւ 4,5 հազար քառակուսի քիլոմեթրանոց այս Հայաստան-Տասներորդ նահանգ ԼՂԻՄ-ը յաւերժ դառնայ Ազրպէյճանական Հանրապետութիւն, ինչպէս` Շամխորն ու Քարհատը, Գետաբէկն ու Շահումեան-Գիւլիստանը, հիւսիսային Արցախի միւս հայաթափուած տարածքները:

Ջամալ Թադեւոսեանը այս ուծացման դէմ պայքարի ելաւ ե՛ւ ուսանող եղած տարիներին, ե՛ւ յատկապէս դրանից յետոյ, երբ շրջանային թերթի աշխատակից ու խմբագիր էր, երբ յուշարձանների պահպանութեան պետկոմիտէում էր: Ուր էլ որ լինէր, նրան համարում էին վտանգաւոր մարդ, որովհետեւ Ղարաբաղում տպագրուող (թէկուզ շրջանային) թերթում տպագրում էր Երեւանում ապրող գրողների հայրենասիրական բանաստեղծութիւններ, ընդդիմանում էր ժողովներում (Ստեփանակերտում ու անգամ Պաքւում)` Ազոխի քարանձաւը կամ Գանձասարը, Դադիվանքը կոչելով հայկական մշակոյթ:

Եւ այս ամէնի (հայրենապաշտութեան եւ հայրենապահպանութեան) գլխաւոր «մեղաւորը» դարձեալ Յովհաննէս Շիրազն էր, քանի որ «Բարեկամութիւն» թերթի արդէն նախկին խմբագիր եւ Երեւանում աշխատանք փնտռողին (որի կինը չէր ուզում Երեւանում վերաբնակութեան գնալու ամուսնու քայլը) Շիրազն ասել է.

– Իսկականից քո կինը քեզանից խելօք է եւ հայրենասէր, նրան կը յայտնես իմ շնորհակալութիւնը, իսկ ես դեռ (քեզ աշխատանքով ապահովել խոստացող) այդ խմբագրութեան պորտը պիտի տեղը դնեմ. ղարաբաղցի մտաւորականները պիտի Ղարաբաղում ապրեն, պահպանեն իրենց հայրենիքը…

Եւ այսպէս, քանի՜ քանիսին է նա պահել Ղարաբաղում` սումկայիթների, մինկեչաուրների, պաքուների եւ, լաւագոյն դէպքում, երեւանների խլող ձեռքերից:

Եւ Ջամալ Թադեւոսեանը մնացել ու փրկել է Ղարաբաղը, ոչ միայն այն տասնամեակներին, երբ ամէն կերպ հայաթափւում էր ԼՂԻՄ-ը, այլեւ` լայնածաւալ, չյայտարարուած պատերազմի տարիներին, երբ թուրքական հրետանին Դրմբոն-Կոճողոտի բարձունքներից ռմբակոծում էր Գանձասարը եւ ուր որ է` կը մտնէր Ստեփանակերտ:

– Տղա՛ս,- ռազմաճակատ մեկնող որդուն մի պահ ետ պահեց հայրը,- սպասի՛ր, ես էլ եմ գալիս… Եթէ Գանձասարն ընկնի, մենք Ղարաբաղում ապրելու տեղ այլեւս չենք ունենայ… ես էլ եմ գալիս…

– Հայրի՛կ, դու միշտ էլ այնտեղ ես, մեր շուրթերին, մեր սրտերում… պէտք չէ որ ֆիզիքապէս ներկայ գտնուես… դու էլ թիկունքներս պինդ պահիր, դա էլ է ռազմաճակատ…

Մերդ մեռնի, Օսմա՛ն, մերդ մեռնի, որ Ջամալի տունը քանդեցիր, ո՞ր մէկիս տունը չքանդեցիր:

Գլխաւորը` Ղարաբաղը ապրեց… Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ-Արցախի Հանրապետութիւնը տասը հազար հերոսների սուրբ արիւն զոհաբերելով` դիմացաւ ողջ մուսուլմանական Արեւելքին` Չեչնիայից մինչեւ Աֆղանստան, Թուրքիայից մինչեւ Ռուսիոյ մուսուլմանութիւն:

Եւ այս դիմացող-դիմացկուններից մէկն էլ դարձեալ… Ջամալ Թադեւոսեանն է, ով դարձեալ պայքարի առաջնագծում է,  դարձեալ գրքեր է գրում, ինչպէս այս մէկը` «Յովհաննէս Շիրազը` ինչպէս տեսայ»:

Եւ, կարծում եմ, կը գրի նաեւ «Յովհաննէս Շիրազը` ինչպէս տեսանք» արցախցիների յուշերը մեծ գրողի մասին:

Դա ամենաարժանի յուշարձանը կը լինի «Պոէտների արքային»:

Չէ՞ որ Ջամալ Թադեւոսեանը յուշարձանագէտ է…

Շնորհակալ ենք արածիդ համար, սպասում ենք անելիքիդ…

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (17 Մարտ 1970)

Յաջորդը

«Ապառաժ»-ի Խմբագրական. Դաշնակցութեանը Տուած Քուէն Երաշխաւորուած Է

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?