
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի Գ. հանգրուանի մրցումներուն, Մանչեսթըր Եունայթըտ ապահովեց Դ. հանգրուանի իր տոմսը, երբ 3-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով մրցաշարքէն դուրս ձգեց Մանչեսթըր Սիթին:
Հետաքրքրական եղաւ 37 տարեկան Փոլ Սքոլզի Բ. կիսախաղին դաշտ ներկայանալը, հակառակ անոր որ լքած էր ֆութպոլը: Եունայթըտի կոլերը նշանակեցին Ուէյն Ռունի (10-րդ եւ 39-րդ) եւ Տենի Ուելպեք (30-րդ):
Նշենք, որ 12-րդ վայրկեանին Սիթիի յետսապահ Վենսան Քոմփանի կարմիր քարտ մը ստացաւ:
Թէեւ Եունայթըտ 11 անգամ տիրացած է այս մրցաշարքի տիտղոսին (մրցանիշ մը), սակայն անիկա 2004-էն ի վեր չէ տիրացած անոր:
Ստորեւ կու տանք կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները (փակագիծերուն մէջ նշուած է, թէ խումբերը որ դասակարգին կը պատկանին).
| Չելսի – Փորթցմաութ (Բ.) | 4-0 |
| Մանչեսթըր Սիթի – Մանչեսթըր Եունայթըտ | 2-3 |
| Պառնզլի (Բ.) – Սուանզի | 2-4 |
| Քովենթրի (Բ.) – Սաութհեմբթըն (Բ.) | 1-2 |
| Ֆուլհեմ – Չարլթըն (Գ.) | 4-0 |
| Նիւքեսըլ – Պլեքպըրն | 2-1 |
| Նորուիչ – Պըրնլի (Բ.) | 4-1 |
| Նոթինկհամ Ֆորեսթ (Բ.) – Լայսթըր Սիթի (Բ.) | 0-0 |
| Սուինտըն Թաուն (Դ.) – Ուիկըն | 2-1 |
| Թոթենհամ – Չելթընհեմ (Դ.) | 3-0 |
| Ուեսթ Պրոմուիչ – Քարտիֆ (Բ.) | 4-2 |
| Լիվըրփուլ – Օլտհեմ (Գ.) | 5-1 |
ԱՅՍՕՐ ——ԺԱՄ
Արսենալ – Լիծ (Բ.) 21:45


