Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականը Ողիմպիական խաղերուն առաջին վարկանշային մրցաշարքին կը մասնակցի վեց մարզիկով, յայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը:
19-22 մարտին Պուտափեշտի մէջ (Հունգարիա) տեղի ունենալիք եւրոպական գօտիի վարկանշային մրցաշարքին կը մասնակցին Արսէն Յարութիւնեան (57 քկ), Վալոդեա Ֆրանգուլեան (65 քկ), Հրայր Ալիխանեան (74 քկ), Յովհաննէս Մխիթարեան (86 քկ), Հաճիմուրատ Գացալով (97 քկ) եւ Լեւան Բերիանիցէ (125 քկ):
Հայրենի կազմը երէկ սկսաւ իր ուսումնամարզական հաւաքին` Օլիմփիաւանի մէջ: