Հայկական Ֆութպոլ. Գանձասար Կապան – Ալաշկերտ` 2-2

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանի բացման մրցումին, երէկ ֆութպոլի ակադեմիայի մարզադաշտին վրայ տեղի ունեցաւ Գանձասար Կապան – Ալաշկերտ հանդիպումը: Անիկա աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ:

Ալաշկերտի կոլերը նշանակեցին Կուսթաւօ Մարմենթինի Տոս Սանթոս (10-րդ) եւ Դաւիթ Կաթիկոյեւ (37-րդ), իսկ Գանձասարի կոլերը` Վասպուրակ Մինասեան (13-րդ) եւ Արտակ Գրիգորեան (73-րդ` սխալմամբ իր բերդին մէջ):

Այսօր տեղի կ՛ունենան երեք ճակատումներ, իսկ վաղը` ճակատում մը, հետեւեալ յայտագիրին հիմամբ.

ԱՅՍՕՐ
Արարատ-Արմենիա – Շիրակ
Նոա – Փիւնիկ
Ուրարտու – Երեւան

ՎԱՂԸ
Արարատ – Լոռի

 

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )