ՃԵՆԻ ԹՈՐՈՍԵԱՆ
Որ աստղի անմեղ թեւերից,
Դուրս բողբոջեց սոխակն իմ անբիծ,
Սէր երգելով աչքերը բացեց,
Վարդ շրթունքով ինձ համբուրեց:
Երգի՜ր հոգեակս, երգիր անվերջ,
Որ միշտ խայտան աստղերն անշէջ
Որ չմնայ իմ սիրտը խեղճ.
Ննջիր աճի՜ր իմ ծոցին մէջ:
Կտրի՛ճ բալիկ, հէնց մեծանաս,
Մշակոյթիդ պաշտպան դառնաս,
Բեղուն գանձերով հզօրանաս,
Ինքնութի՛ւնդ չմոռանաս:
Մեսրոպաշունչ տաղե՜ր հիւսիր,
Լի ազգաբոյր երգեր կանչիր,
Աւանդութեան դու ջահակիր,
Քո ժառանգիդ յանձնառու դարձիր:
Կարս, Վան, Արտահան անցի՛ր
Մասի՛ս Սիփան զօրքով հասիր:
Կիլիկիոյ ալ դու տիրացիր,
Քո հողերուդ արքա՛ն դարձիր:
Յունուար 2020