Շուրջ 10 օր առաջ տեղի ունեցան Անգլիոյ ֆութպոլի բաժակի մրցաշարքի Դ. հանգրուանի մրցումները:
Բոլոր այն մրցումները, որոնք աւարտեցան հաւասարութեամբ, պիտի կրկնուին, որպէսզի յստականան այն խումբերը, որոնք պիտի ապահովեն յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը:
Շրուզպըրի Թաուն – Լիվըրփուլ մրցումը, որ վերջ գտաւ 2-2 արդիւնքով, պիտի կրկնուի, սակայն այս անգամ` Լիվըրփուլի դաշտին վրայ:
Ստորեւ` կրկնուելիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` երթի մրցումներուն արդիւնքները).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Պիրմինկհեմ – Քովենթրի (0-0) | 21:45 |
| Քարտիֆ Սիթի – Ռիտինկ (1-1) | 21:45 |
| Տերպի Քաունթի – Նորթեմփթըն (0-0) | 21:45 |
| Լիվըրփուլ – Շրուզպըրի Թաուն (2-2) | 21:45 |
| Օքսֆորտ Եունայթըտ – Նիւքասըլ (0-0) | 22:00 |
| ՎԱՂԸ | |
| Թոթենհամ – Սաութհեմփթըն (1-1) | 21:45 |



