Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան` «Լիկ-1»-ի 23-րդ հանգրուանի ծիրին մէջ, այսօր կը կատարուին 3 ճակատումներ: Մնացեալ եօթը մրցումները կը կատարուին վաղը:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող երկրին գործող ախոյեանը` Փարիզ Սեն Ժերմեն, այսօր հիւրը կ՛ըլլայ Նանթին (9-րդ):
Սեն Ժերմեն, որ ունի 55 կէտ, 12 կէտի առաւելութիւն մը ունի 2-րդ դիրքին վրայ գտնուող Մարսէյի վրայ, որ վաղը հիւրը պիտի ըլլայ Սենթ Էթիենի (15-րդ):
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Մոնաքօ (13) – Անժէ (12) | 20:00 |
| Լիլ (4) – Ռենն (3) | 20:00 |
| Նանթ (9) – Փարիզ Սեն Ժերմեն (1) | 22:05 |
| ՎԱՂԸ | |
| Թուլուզ (20) – Սթրազպուրկ (11) | 20:00 |
| Մոնփելիէ (5) – Մես (16) | 20:00 |
| Լիոն (6) – Ամիեն (18) | 20:00 |
| Նիմ (19) – Տիժոն (17) | 20:00 |
| Պրեսթ (14) – Պորտօ (10) | 20:00 |
| Ռեմ (7) – Նիս (8) | 20:00 |
| Սենթ Էթիեն (15) – Մարսէյ (2) | 22:00 |



