Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Նպատակն Է Եղել` Հաշտեցնել, Հարթեցնել Եւ Խուսափել Ծանր Իրավիճակներից

Յունուար 29, 2020
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` ՅԱՍՄԻԿ ՅԱԿՈԲԵԱՆԻ

2020թ. յունուարի 10-ին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանը հանդիպել է առաջիկայ համապետական ընտրութիւններին մասնակցելու մասին յայտարարած քաղաքական ուժերին եւ նախագահի հաւանական թեկնածուներին` իր կոչն ու ծնողական պահանջը փոխանցելու համար:

Այս կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Վերջերս ընկերային ցանցերում քննութեան նիւթ է դարձել յունուարի 10-ին ձեր կողմից հնչեցրած կոչը: Արդեօ՞ք նախկինում քաղաքական նմանատիպ գործերում  հոգեւոր առաջնորդի միջամտութեամբ նման նախադէպեր եղել ե՞ն:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, եղել են:

Սա քաղաքական գործ չէ, այլ` ազգային, որոնք պէտք չէ շփոթել: Մեր նպատակը մէկն է եղել` հրաւիրել քաղաքական գործիչներին, կուսակցութիւններին, նախագահի հաւանական թեկնածուներին մէկ կոչով` այնպէս անել, որ խրամատ չփորել, թշնամութիւն, ատելութիւն եւ հակառակութիւն չսերմանել մեր ազգի մէջ: Սա է եղել իմ հրաւէրի բուն նպատակն ու իմ յորդորը:

Արցախում ամենածայրայեղ պայմաններում իմ միջամտութեամբ նման նախադէպեր եղել են, եւ մեր նպատակն է եղել հաշտեցնել, հարթեցնել եւ խուսափել ծանր իրավիճակներից:

Յիշենք Սամուէլ Բաբայեանի եւ Արկադի Ղուկասեանի դէպքը: 3 ժամ 20 րոպէ խօսել եմ Սամուէլ Բաբայեանի հետ, եւ պիտի ասեմ, որ ի պատիւ իրեն` ինքն ընկալել է եւ զօրք չի մտցրել քաղաք:

Հ.- Ո՞րն է ձեր մտահոգութեան պատճառը, որի համար որոշել էք կոչ եւ ծնողական պահանջ  ուղղել  քաղաքական ուժերին եւ նախագահի հաւանական թեկնածուներին:

Պ.- Ես վտանգն այսօր զգում եմ: Չեմ ուզում, որ մենք իրար հանդէպ թշնամութեամբ գնանք ընտրութիւնների: Երբ 2008թ. մարտի 1-ին  Հայաստանի Հանրապետութեան բնակչութիւնը բեւեռուեց երկու մասի, Ազրպէյճանը յարձակուեց եւ գրաւեց Լէոնարդ գիւղը, որը մեզ կորուստներ ու զոհեր տուեց: Մի քանի օր անց մենք հակայարձակում կազմակերպեցինք, նորից զոհեր տալով` վերականգնեցինք մեր տարածքները:

2016թ. ապրիլեան պատերազմն ու Ազրպէյճանի յարձակումը լաւ առիթ էր վերջինիս համար Հայաստանի ժողովրդին քաղաքական պատճառներով բաժանել մի քանի մասերի: Հակառակ թշնամու բոլոր կանխատեսումների` մի քանի ժամ անց ողջ հայ ազգը միաբանուեց: Ես չեմ կամենում, որ ո՛չ ընտրութիւններից առաջ եւ ո՛չ ընտրութիւնների ժամանակ մենք այդպիսի առիթ նորից տանք Ազրպէյճանին:

Հարիւրաւոր մտահոգ մարդկանց խնդրանքով եմ հրաւիրել նրանց: Նրանք բոլորն էլ նոյն հարցով են գալիս ինձ մօտ` այս ո՞ւր ենք գնում, սրբազա՛ն հայր: Հարեւանը հարեւանի, համադասարանցին համադասարանցու, ազգականն ազգականի հետ թշնամացել են: Ես չէի կարող չարձագանգել մեր ժողովրդի մտահոգութիւններին: Իմ նպատակն է եղել` հանդարտ եւ քաղաքավարի ընտրութիւններ անցկացնելու սթափութեան եւ բանականութեան կոչ յղել նրանց:

Իւրաքանչիւրն ազատ է իր ձայնն այս կամ այն թեկնածուին կամ կուսակցութեանը տրամադրելուն: Այո՛, մարդիկ կարող են մէկը միւսի ծրագիրը քննադատել եւ կարող են առաջարկել իրենց լաւ ծրագիրը` առանց անձնական թշնամանքի  եւ վիրաւորանքի: Մենք պէտք է թշնամութիւն չսերմանենք եւ պահպանենք մեր միասնականութիւնը: Արցախի ժողովուրդն ունի ժառանգական ներքին իմաստութիւն, որով կարողացել է դա յաղթահարել: Յուրախութիւն մեզ` 25 կուսակցութիւններից 23-ը ստորագրել են:

Հ.- Արդեօ՞ք նախատեսում էք գործնական այլ բնոյթի քայլեր ձեր կոչում հնչեցրած մտահոգութիւնների փարատման համար:

Պ.- Եթէ հարկ լինի, այո՛, ձեռնարկելու եմ նման քայլեր:

 

Նախորդը

Հարցազրոյց` Հայոց Ցեղասպանութեան Թանգարանի Տնօրէն Յարութիւն Մարութեանի Հետ

Յաջորդը

Հայրենի Կեանք

RelatedPosts

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան
Հարցազրոյց

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան

Յունիս 24, 2025
«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան
Հարցազրոյց

«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան

Յունիս 20, 2025
«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան
Հարցազրոյց

«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան

Յունիս 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?