Թոքիօ-2020. Ողիմպիական Խաղերուն Մեկնարկին Մնաց 180 Օր

Ամառնային 32-րդ ողիմպիական խաղերուն (որոնք տեղի պիտի ունենան Թոքիոյի մէջ) մեկնարկին մնաց 180 օր:

Անոր ազդանշանը պիտի տրուի 24 յուլիսին, մինչ անիկա պիտի աւարտի 9 օգոստոսին:

Աշխարհի 206 երկիրներէ շուրջ 11 հազար մարզիկներ պիտի մրցին 33 մարզաձեւերու մէջ:

Թոքիօ երկրորդ անգամ ըլլալով է, որ կը հիւրընկալէ այս խաղերը. առաջինը 1964-ին էր:

Հայաստան ցարդ ապահոված է երեք տոմս: Երկու տոմս ապահոված են յունահռոմէական ոճի ըմբիշները (77 եւ 97 քկ դասակարգին մէջ), իսկ մէկ տոմս` մարմնամարզիկ Արթուր Դաւթեան:

Ողիմպիական խաղերուն բոլոր ժամանակներուն ամէնէն շատ մետալներու տիրացած մարզիկն է ամերիկացի լողորդ Մայքըլ Ֆելփս (23 ոսկի, 3 արծաթ, 2 պրոնզ):

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )