«Եու. Է. Էֆ. Ա.»-ի ֆրանսացի նախկին նախագահ Միշել Փլաթինի վերադարձաւ ֆութպոլի աշխարհ:
Յայտարարուեցաւ, որ ան նշանակուեցաւ «ՖԻՖ Փրօ»-ի (Արհեստավարժ ֆութպոլի միջազգային ֆետերասիոն) նախագահ Ֆիլիփ Տրուի խորհրդական, յայտնեց «ԱՖՓ» լրատու գործակալութիւնը:
2007-2015 ժամանակամիջոցին, «Եու. Է. Էֆ. Ա.»-ի նախագահի պաշտօնը վարած Փլաթինի, մինչեւ հոկտեմբեր 2019 կախակայուած եւ զրկուած էր ֆութպոլով զբաղելէ` ամբաստանուելով կաշառակերութեան յանցանքով:
Ան 1988-էն 1992 եղած էր Ֆրանսայի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ: