Ըմբշամարտ. Հայաստան Տիրացաւ 2 Արծաթ Եւ 4 Պրոնզ Մետալներու

Նախորդ շաբաթավերջին Իրանի մէջ իր աւարտին հասաւ Թահթիի ըմբշամարտի 40-րդ միջազգային մրցաշարքը, որուն իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Հայաստան:

70 քկ դասակարգին մէջ Հայաստանի համար երկրորդ արծաթ մետալ ապահովողը (առաջինը` Արսէն Յարութիւնեան, 57 քկ) հանդիսացաւ Գէորգ Մխէեան, որ աւարտականին պարտութիւն կրեց:

Նոյն դասակարգին մէջ, պրոնզէ մետալի տիրացաւ Արման Անդրէասեան:

Վերջին օրը պրոնզէ մետալներու տիրացան նաեւ Խաչատուր Պապիկեան (74 քկ) եւ Մհեր Մարկոսեան (86 քկ):

Հայաստանի համար պրոնզ մետալ ապահոված էր Միհրան Ջաբուրեան (57 քկ):

Այսպիսով, ազատ ոճի ըմբիշները Հայաստան վերադարձան 2 արծաթ եւ 4 պրոնզ մետալներով:

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )