Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Քալչիօ»-ի 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները կը կատարուին այս շաբաթավերջին:
Բաւական հետաքրքրական եւ տաք ճակատում մը կը խոստանայ ըլլալ Հռոմի մէջ տեղի ունենալիք մրցումը, որուն ընթացքին վաղը Ա. Էս. Ռոմա պիտի հիւրընկալէ Եուվենթուսը:
Յաղթանակ մը արձանագրելու պարագային, Եուվենթուս պիտի հանդիսանայ երթի ախոյեան:
Երկրորդ դիրքին վրայ գտնուող եւ Եուվենթուսի նման 45 կէտ ունեցող Ինթեր Միլան այսօր կը հիւրընկալէ Աթալանթան:
Ինթեր այս տարեշրջանին իր դաշտին վրայ արձանագրած է 6 յաղթանակ, մինչ Աթալանթա իր դաշտէն դուրս կրած է միայն պարտութիւն մը եւ արձանագրած 5 յաղթանակ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
ՇԱԲԱԹ | ԺԱՄ |
Քալիարի (6) – Ա. Սէ. Միլան (11) | 16:00 |
Լացիօ Ռոմա (3) – Նափոլի (8) | 19:00 |
Ինթեր Միլան (2) – Աթալանթա (5) | 21:45 |
ԿԻՐԱԿԻ | |
Ուտինեզէ (13) – Սասուոլօ (14) | 13:30 |
Ֆիորենթինա (15) – ՍՓԱԼ (20) | 16:00 |
Թորինօ (9) – Պոլոնիա (10) | 16:00 |
Սամտորիա (16) – Պրեշիա (19) | 16:00 |
Վերոնա (12) – Ճենովա (18) | 19:00 |
Ա. Էս. Ռոմա (4) – Եուվենթուս (1) | 21:45 |
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | |
Փարմա (7) – Լեչէ (17) | 21:45 |