Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա լիկա»-ի 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` շաբաթ, 4 յունուարին, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնա հիւրը կ՛ըլլայ վերջին դիրքին վրայ գտնուող Էսփանիոլի:
Ռէալ Մատրիտ հիւրը կ՛ըլլայ Կեթաֆէի, մինչ Աթլեթիքօ Մատրիտ կը հիւրընկալէ Լեվանթէն:
Ստորեւ` «Լա լիկա»-ի շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ՇԱԲԱԹ | ԺԱՄ |
Վալենսիա (8) – Էյպար (16) | 14:00 |
Կեթաֆէ (6) – Ռէալ Մատրիտ (2) | 17:00 |
Աթլեթիքօ Մատրիտ (4) – Լեվանթէ (9) | 19:30 |
Էսփանիոլ (20) – Պարսելոնա (1) | 22:00 |
ԿԻՐԱԿԻ | |
Կրանատա (11) – Մայորքա (17) | 13:00 |
Ռէալ Սոսիետատ (5) – Վիարէալ (10) | 15:00 |
Ալաւես (15) – Ռէալ Պեթիս (13) | 17:00 |
Սելթա Վիկօ (18) – Օսասունա (12) | 22:00 |