Ֆութպոլի միջազգային ֆետերասիոնին (ՖԻՖԱ) հրապարակած 2019 տարուան վերջին դասաւորման մէջ, Հայաստանի ազգային հաւաքականը տարին պիտի աւարտէ 102-րդ դիրքին վրայ:
Առաջին տասնեակին մէջ են Պելճիքա (առաջին), Ֆրանսա (2-րդ), Պրազիլ (3-րդ), Անգլիա (4-րդ), Ուրուկուէյ (5-րդ), Խրուաթիա (6-րդ), Փորթուգալ (7-րդ), Սպանիա (8-րդ), Արժանթին (9-րդ), Քոլոմպիա (10-րդ):
Նախորդ ամսուան դասաւորման հրապարակումէն ետք Հայաստանի կէտերը մնացին նոյնը (1213):