Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ժողովուրդ»-ի Հարցազրոյցը Արցախի Ազգային Ժողովի ՀՅԴ Խմբակցութեան Ղեկավար Արմէն Սարգսեանի Հետ

August 3, 2019
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

«Ամէն Ինչ Անում Ենք, Որ Իրավիճակը Չլարուի»

Արցախի Հանրապետութիւնում ապրիլին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների վերաբերեալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Սարգսեանի հետ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Պարո՛ն Սարգսեան, ՀՅԴ-ն արդեօք որոշե՞լ է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրութիւններին:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Հաստատ մասնակցելու ենք ընտրութիւններին, դեռեւս պաշտօնապէս որոշում չկայ, թէ երբ է լինելու ընտրութիւնները, բայց մենք 100 տոկոս մասնակցելու ենք: Եթէ քաղաքական կուսակցութիւն ենք, ուրեմն մասնակցելու ենք: Մենք հաստատ լինելու ենք յաջորդ խորհրդարանում, ուղղակի արդէն ընտրութիւններից յետոյ կ՛որոշուի, թէ քանի տոկոս ենք լինելու ԱԺ-ում: Բնականաբար դեռ շատ ժամանակ կայ, չենք կարող այս պահին ընկերաբանական վերլուծութիւններ անել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Բայց արդեօք արցախցին ցանկանո՞ւմ է ձեզ տեսնել յաջորդ խորհրդարանում, ժողովրդի տրամադրուածութիւնը ՀՅԴ-ի նկատմամբ արդէն պարզե՞լ էք:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Ինձ թւում է` բնական են տրամադրուած: Ես կարծում եմ, որ մեզ բնական են ընդունում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Իսկ որոշում կա՞յ նախագահական ընտրութիւնների մասով, արդեօք թեկնածու ունենալո՞ւ է ՀՅԴ-ն:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք փորձում ենք համաձայնեցուած ձեւով նախագահ առաջադրել. եթէ տարբեր կուսակցութիւններ, տարբեր քաղաքական ուժեր միաւորուեն, ապա կը փորձենք քոալիսիոն: Ոչ թէ միասնական թեկնածու, այլ` համաձայնեցուած, ու ՀՅԴ-ն իր թեկնածութիւնն է կազմել ու կ՛առաջադրի միասնական փլաթֆորմում, կը տեսնենք` այդ ամէնի շուրջ ինչ համախմբում է լինելու: Եթէ նման բան չլինի, ապա հաստատ կարող եմ ասել, որ ՀՅԴ-ն առաջադրելու է իր թեկնածուին, որը կարող է լինել ե՛ւ կուսակցական, ե՛ւ ոչ կուսակցական, բայց առաջադրուելու է «Դաշնակցութեան» կողմից: Մենք մօտաւորապէս 4 թեկնածու ունենք, բայց դեռ չենք կեդրոնացել ոեւէ մէկ թեկնածուի վրայ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.-  Սամուէլ Բաբայեանի խմբակիցների կողմից տարուող ստորագրահաւաքների մասով լարուածութիւն կայ: Ըստ մեր տեղեկութիւնների, Արցախի ՀՅԴ-ն հանդիպումներ է նախաձեռնել` պարզելու համար, թէ ի՛նչ լուծում կարելի է գտնել այդ մթնոլորտը հարթելու համար: Ի՞նչ ելք է գտել ՀՅԴ-ն` այդ հարցի հետ կապուած:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Դեռ որոշում չկայ, դեռ պէտք է այդ ստորագրահաւաքները մտնի խորհրդարան, այդ օրէնքի նախագիծը դեռ չի մտել ԱԺ, իսկ եթէ այն մտնի խորհրդարան, բնական է` ՀՅԴ-ն կը ներկայացնի դիրքորոշումը, բայց կան տարբեր կարծիքներ, որոնք տարբեր անձանց կողմից հնչեցուել են իսկ մեր հիմնական նպատակն այն է` ցանկացած օրէնքի նախագիծ համապատասխանի սահմանադրութեանը եւ իրաւական առումով ճիշդ կը լինի: Իսկ իրապաշտական կը լինի պատասխանել, երբ որ նախագիծը կը մտնի Ազգային Ժողով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Կարծես թէ շատ մարտական են տրամադրուած Սամուէլ Բաբայեանի խմբակիցները, քանի որ վերջիններս նպատակ ունեն փակել միջպետական ճանապարհները, եթէ իրենց ցանկալի արդիւնքը չլինի: Ըստ ՀՅԴ-ի, ինչպէ՞ս պէտք է հարթել այդ լարուածութիւնը: Ըստ մեր տեղեկութիւնների, ՀՅԴ-ն փորձում է տարբեր քաղաքական կուսակցութիւնների հետ ճիշդ ճանապարհ գտնել հարցին լուծում տալու համար:

ԱՐՄԷՆ  ՍԱՐԳՍԵԱՆ.- Մենք այդ ճանապարհ փակելու լուրերը լսում ենք, բայց դրա հիման վրայ չի կարելի կարծիքներ յայտնել. կը լինեն գործողութիւններ, ու կը լինի նաեւ մեր վերաբերմունքը: Լարուածութիւնը տեսնում ենք ու փորձում ենք յաղթահարել, դրա համար «Դաշնակցութիւնը» պատահական չէ, որ փորձում է քաղաքական կուսակցութիւնների հետ հանդիպել, քննարկել: Պատահական չեն այդ հանդիպումները: Ամէն ինչ անում ենք, որ, ինչքան հնարաւոր է, իրավիճակը չլարուի: Դեռ ամիսներ կան ընտրութիւնների համար, ու մենք ամէն ինչ անում ենք` հարթելու իրավիճակը: Պէտք է այնպէս անել, որ ժողովուրդը մասնակցի արդար, թափանցիկ ընտրութիւնների. մենք պայքարում ենք դրա համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Իսկ Սամուէլ Բաբայեանի հետ հանդիպե՞լ էք, փորձե՞լ էք իրենից հասկանալ` ի՞նչ նպատակներ ունեն:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Քանի որ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէն է հանդիպումներ ունենում, ես որեւէ բան չեմ կարող ասել, պէտք է իրենցից ճշդէք. ես այդ գործընթացի մէջ չեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ.- Ըստ Բաբայեանի կողմնակիցների, Բակօ Սահակեանի իշխանութիւնը պէտք է օր առաջ հրաժարական ներկայացնի եւ հեռանայ. Դուք կո՞ղմ էք այդ ամէնին:

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆ.- Բակօ Սահակեանն արդէն յայտարարել է, որ ինքը նորից չի առաջադրուելու, եւ մի քանի ամիս յետոյ լինելու է ընտրութիւնը: Էդ ի՞նչ է եղել, որ մի քանի ամսուայ համար պէտք է հրաժարական ներկայացուի, ժողովուրդն էլ հանգիստ գնայ, մասնակցի:

 

Նախորդը

Կլատիս Պերեճիքլեան Յոյսով Է` Աւստրալիան Մօտ Ապագային Պիտի Ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը

Յաջորդը

Արցախը Պատրաստ Է Համահայկական 7-րդ Ամառնային Խաղերու Բացման

RelatedPosts

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր»,  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան
Հարցազրոյց

«Իւրաքանչիւր Նոր Բեմ Իր Փորձառութիւնը Կը Բերէ, Սակայն Հնդկաստանի Եւ Չինաստանի Մէջ Ելոյթ Ունենալը Ինծի Համար Տարբեր Նշանակութիւն Ունէր», «Ազդակ»-ին Կ՛ըսէ Շողիկ Թորոսեան

October 20, 2026
Հայագիտութիւն Մագիստրոսական Ծրագիր` Հայագիտական Համակողմանի Գիտելիքի Կարելիութիւն
Անդրադարձ

«Մեղու»-ն Ծնած Է Սէրէն»

October 16, 2026
«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի  Տնօրէն Վիգէն Աւագեան
Հարցազրոյց

«Ունկնդիրներուն Հաւատարմութիւնն Է, Որ «Վանայ Ձայն»-ին Ուժ Կու Տայ Իր Երթը Շարունակելու 40-Ամեակէն Անդին» «Ազդակ»-ին Կ՛ըսէ «Վանայ Ձայն»-ի Տնօրէն Վիգէն Աւագեան

October 13, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.