Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մայրական Երախտագիտութիւն» Մետալ` Արցախով Շնչող «Ազդակ»-ի Խմբագրին

Յուլիս 9, 2019
| Newsletter, Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

«ԵՐԿԻՐ»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առաջնային տպագիր, էլեկտրօնային մամուլի առաջին դէմքերն էին, առիթ ունեցան լինելու նաեւ ՀՅԴ-ի` Պէյրութում լոյս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրութիւնում եւ խմբագիր Շահան Գանտահարեանին յանձնելու Արցախի «Մայրութիւն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտութիւն» յուշամետալը: Այն յանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայէլ Հաջեանը` նշելով, որ «Ազդակ»-ը` ի դէմս Գանտահարեանի, մշտապէս սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թէ՛ պատերազմի ժամանակ, թէ՛ յետպատերազմական տարիներին, թէ՛ վերականգման ու վերակառուցման շրջանում եւ թէ՛ այսօր:

«Մայրութիւն» կազմակերպութիւնն Արցախեան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծուել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժէք է ձեռք բերել, որովհետեւ ուշադրութեան կենտրոնում է պահում բոլոր այն հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարաւորութիւնների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրութիւնը» նոյնպէս Հայոց բանակի ու զինուորների կողքին է: Կազմակերպութեան խմբերը մշտապէս առաջին դիրք են մեկնում` ցոյց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հաւատում են զաւակների, հայրենիքի պաշտպանութեանը զինուորագրուած տղաների արիութեանը, խիզախութեանը»,- իր խօսքում ասաց Հաջեանը:

Նա նաեւ մի դրուագ պատմեց, թէ ինչպէս է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարեանին: «Անցեալ տարի մենք պէտք է որդուս (Ապրիլեան քառօրեայի նահատակ Նորայր Հաջեան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք: Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մօտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանօթ չէր, նայեց ինձ ու ասաց` այս մարդու դէմքը ծանօթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչութիւն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպէ՞ս. Սիրիայի դէպքերի հետ կապուած, երբ Շահանը գրեթէ ամէն օր հանդէս էր գալիս հեռուստատեսութեամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին` տեղեկանալու, թէ ինչպէս է սիրիահայութեան վիճակը»,- պատմեց Միքայէլ Հաջեանը` փոխանցելով Շահան Գանտահարեանին Յասմիկ Միքայէլեանի ղեկավարած «Մայրութիւն» ՀԿ-ի յուշամետալը:

Նա կարեւորեց «Ազդակ»-ի դերն ու նշանակութիւնը ո՛չ միայն Սփիւռքի, այլ նաեւ ամբողջ հայութեան համար: Ասաց` երբ խօսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցութեան մասին, ապա Շահան Գանտահարեանն այդ համագործակցութեան կարեւոր ուղենիշներից մէկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»-ը մշտապէս Արցախով է շնչում, ու եթէ բացենք ,ազդակե-ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կայ Արցախին:

«Շատ շնորհումներ են եղել, բայց այս մէկն իսկապէս յուզեց, նամանաւանդ, որ Արցախից է: Արցախն իսկապէս առանցքային դեր ունի մեզ համար: Սա ես կը համարեմ «Ազդակ»-ի մեծ ընտանիքի նուէրը, որովհետեւ ես առանձին չեմ կարող իրականացնել այն, ինչ իրականացնում է «Ազդակ»-ն` առհասարակ»,- շնորհակալութեան խօսքում նշեց «Ազդակ»-ի գլխաւոր խմբագիրը:

Յ.Գ. Երախտիքի բազմաթիւ մետալներ կան, որ տրւում են պետական ամենափոքր գերատեսչութիւնից մինչեւ իշխանութեան գլուխ կանգնածների կողմից: Բոլորն էլ, անխօս, պարտաւորեցնող ու պատուաբեր են: «Մայրական երախտագիտութիւն» մետալը, կարծում ենք, ո՛չ պարտաւորեցնող, ո՛չ էլ պատուաբեր է, այն լուռ աղօթքն է այն մայրերի, որոնց որդիներն իրենց կեանքն են զոհել ու զոհում յանուն հայրենիքի, ամուր ու խաղաղ սահմանի: Աղօթք, շնորհակալութիւն է` իրենց զաւակներին յիշելու, նրանց արածը գնահատելու, գործը շարունակելու ու սխրանքը սերունդներին փոխանցելու համար: «Մայրական երախտագիտութիւն» մետալը, վստահ ենք, Շահան Գանտահարեանի համար մասունքի նման է լինելու. չէ՞ որ դրա մէջ որդեկորոյս մօր աղօթքի շունչը կայ:

 

 

Նախորդը

Ասիոյ 25-րդ «Մաութըն-Պայք»-ի Ախոյեանութիւն. Լիբանանի Հեծելարշաւի Ֆետերասիոնը Հրապարակեց Կազմակերպիչ Յանձնախումբի Անդամներուն Անունները

Յաջորդը

Յայտարարութիւններ (9 Յուլիս 2019)

RelatedPosts

Ազգային Եղիշէ Մանուկեան Քոլեճ.  Ամավերջի Հանդէս Եւ Վկայականաց Բաշխում
Գաղութային

Ազգային Եղիշէ Մանուկեան Քոլեճ. Ամավերջի Հանդէս Եւ Վկայականաց Բաշխում

Յուլիս 9, 2025
Համազգայինի Մ. Եւ Հ. Արսլանեան Ճեմարան.  ՀՕՄ-ի Նորսիկեան Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս
Գաղութային

Համազգայինի Մ. Եւ Հ. Արսլանեան Ճեմարան. ՀՕՄ-ի Նորսիկեան Մանկապարտէզի Ամավերջի Հանդէս

Յուլիս 8, 2025
Ազգային Միացեալ Վարժարանի Տարեշրջանի «Մանկապարտէզի Օրերը» Խորագիրը Կրող Հանդէսը
Գաղութային

Ազգային Միացեալ Վարժարանի Տարեշրջանի «Մանկապարտէզի Օրերը» Խորագիրը Կրող Հանդէսը

Յուլիս 8, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?