Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ձօն` Հայ Գրականութեան

Յունիս 28, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Իմ ստեղծագործական կեանքի ընթացքում ես յաճախ ուղեւորուել եմ տարբեր երկրներ, առնչուել եմ այլ ազգութիւնների գրողների հետ: ՆՍՕՏՏ Արամ Ա. կաթողիկոսը 2019 թուականը հռչակել է հայ մամուլի տարի` շեշտելով, որ` «Մամուլը իր ընդհանրութեան մէջ կ՛ընդգրկէ տպագիր ամէն բան, ի մասնաւորի` գիրքը»:

Այս պատուարժան առիթով ես մտայղացումը ունեցայ ներկայացնել ընթերցողին տարիներ առաջ այլազգի գրողների բարձրարժէք կարծիքները հայ գրականութեան մասին, որոնք գրի եմ առել իրենց հետ ունեցած իմ անձնական զրոյցների ժամանակ:

ԴՈԿՏ. ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Երեւան-Պէյրութ

* * *

«Ցաւօք, սակաւ են լեհերէն թարգմանուած հայ հեղինակների գրքերը: Սակայն երջանիկ եմ, որ վայելեցի սքանչելի հայ գրականութիւնը ռուսերէնի շատ բարձր մակարդակի թարգմանութեամբ: Այդ թարգմանութիւններում շնչում է բնագրի հմայքը: Յ. Թումանեան, Վ. Տէրեան, Աւ. Իսահակեան, Յ. Շիրազ, Ս. Կապուտիկեան, Գ. Էմին: Կարդալով այս հիասքանչ բանաստեղծների գործերը, ես, ասես, տեղափոխուեցի Հայաստան, տեսայ ձեր երկիրը, տեսայ Արարատը: Մի օր ձեռքս անցաւ նաեւ ձեր անուանի գրականագէտ Սուրէն Աղաբաբեանի ուշագրաւ գիրքը` Ակսել Բակունցի մասին: Իմ հոգու մէջ կեանք առաւ մի քիչ ըմբոստ, իւրատիպ մարդու եւ գրողի կերպար, որի ամէն մի բառը բաբախող նեարդի պէս յարում է ընթերցողի սրտին: Դուք` հայերդ օժտուած էք բացառիկ տաղանդով եւ դրանով հարստացնում էք նաեւ այլ ժողովուրդների հոգեմտաւոր կեանքը»:

ԱՆՃԷՅ ՌՈՒՉԻՆՍՔԻ
Լեհաստան, 1972 թ.

* * *

«Ես սովորել եմ Մոսկուայի համալսարանում եւ բախտ եմ ունեցել թարգմանաբար կարդալ հայ գրականութիւնը: Փա՜ռք ձեր ազգին, բացառիկ է հայ բանաստեղծական աշխարհը, միջնադարից ցայսօր: Դա իմ կեանքի ամենամեծ վայելքներից է»:

ՌԻՉԱՐՏ ՖԼԻՇՆԻՔ
Չեխիա, 1974 թ.

* * *

«Երբ կարդում եմ Նարեկացու վեհ գրուածքները, վստահ համոզուած եմ, որ դրանք համաշխարհային գրականութեան բարձրակարգ նմուշներ են»:

ՔԱՐԼ ՊԼԻՒՄՊԵՐԿ
Գերմանիա, 1974 թ.

* * *

«Մոլտովերէն թարգմանուած բաւականին հայ գրականութիւն կայ: Ես` որպէս մանկագիր, շատ եմ հաւանում ներկայի հայ մանկական գրականութիւնը, յատկապէս` բանաստեղծ Սուրէն Մուրադեանի գործերը: Իսկ ձեր Թումանեանը ձեր Մասիս սարի նման մեծութիւն է»:

ՎԻԹԱԼԻԷ ՖԻԼԻՓ
Մոլտովա, 1973 թ.

* * *

«Կարդացել եմ գրեթէ ամէն ինչ, որը շատ բարձր որակով բազմիցս թարգմանուել եւ մեծ քանակութեամբ հրատարակուել է ռուսերէն: Հայ հանճարի ոգին ապրում է այդ գործերի մէջ: Ես յատկապէս պաշտում եմ Եղիշէ Չարենցին: Հոգուս մէջ ապրում է Չարենցի կերպարը: Հոգու, մտքի, տառապանքի ինչպիսի՜ բեւեռային ալեկոծումներ… Ես մարդկայնօրէն համազգում եւ ցաւ եմ ապրում` կարդալով նրա հանճարեղ ստեղծագործութիւնները: Չարենցը բացառիկ էութիւն է եւ մեծ, գլխատառով Մեծ Բանաստեղծ: Փա՜ռք ձեր ազգին»:

ՆԻՔՈԼԱՅ ԾԱԽԱՐՉԵՆՔՕ
Մոսկուա, 1979 թ.

* * *

«Համաշխարհային գրականութեան մէջ հայ գիրն ու գիրքը ունեն իրենց բարձրակարգ, առինքնող տեղը: Ուրախ եմ, որ ծանօթ եմ Նարեկացուց մինչ այս օրերը հայ սքանչելի արձակին եւ բանաստեղծութեանը` թէ՛ թարգմանաբար վրացերէնով, թէ՛ իմ իմացած հայերէնով: Անմահ է հայ գիրքն ու վեհ` Արարատի նման»:

ՕԹԱՐ ԷԿԱԾԷ
Վրաստան, 1985 թ.

* * *

«Թարգմանաբար կարդացել եմ հայ գրքերը` Սայաթ-Նովայից սկսած: Կարդալով բարձրակարգ թարգմանութիւնը` մտորում եմ, թէ որքա՜ն սքանչելի պիտի լինեն դրանց բնագրերը: Ձեր գրականութիւնը, ձեր հրաշալի վեհակուռ Մատենադարանի նման (փա՜ռք ճակատագրին, որ տեսել, այցելել եմ), հայ ժողովրդի հոգեւոր կերտուածքի արձան է»:

ՓՈՒԼԱԹ ՄՈՒՄԻՆ
Ուզպեքիստան, 1987 թ.

* * *

«Վերջերս Հալէպում իմ նախաձեռնութեամբ լոյս տեսաւ «Քսան հայկական պատմուածք» ժողովածուն` արաբերէն: Ես մեծագոյն հրապուրանք եմ տածում հայ գրականութեան վերաբերեալ: Կը ցանկանամ, որ տպագրուեն արաբերէն նաեւ հանճարեղ Թումանեանի ստեղծագործութիւնները: Իսկ ժամանակակից հայ արձակից ինձ առաւել սրտամօտ են անուանի գրող Մուշեղ Գալշոյեանի գործերը: Շուտով մենք կը հրատարակենք նաեւ նրա պատմուածքները` թարգմանաբար արաբերէն: Ես երկու անգամ եղել եմ Երեւանում` 1977 թ.-ին եւ 1985 թ.-ին: Հայաստանում ես հասկացայ, թէ ինչո՞ւ Արարատը այդքան կարեւոր, թանկ է ձեր` հայերիդ համար: Ես տեսել եմ Հիմալայաները, Ալփերը, դրանք լոկ լեռներ են, մինչդեռ Արարատը առասպել է, պատմութիւն է, մշակոյթ, եւ իր հոգով միշտ ապրում է, միշտ ներկայ է հայ գրականութեան մէջ»:

ՈՒԱԼԻՏ ԻԽԼԱՍԻ
Սուրիա, 1994

Նախորդը

Ուսուցիչը. Քամալ Ժոմպլաթի Քաղաքական Փիլիսոփայութիւնը

Յաջորդը

Գիրքերու Աշխարհէն. «Ես, Այս Գիշեր»` Սրտցաւ Հայու Մը Զրոյցները Իր Անձին Եւ Ընթերցողին Հետ (Հեղինակ` Աղեղնաւոր, Կամ` Վարուժան Արքեպիսկոպոս)

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?