Պրազիլի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ տեղի ունեցած Ուրուկուէյ – Ճափոն մրցումը աւարտեցաւ 2-2 հաւասարութեամբ:
Ճափոն, որ իր կատարած առաջին մրցումին պարտութիւն մը կրած էր, ապահովեց մրցաշարքի իր առաջին կէտը:
Քոժի Միոշի նշանակեց Ճափոնի երկու կոլերը, մինչ Ուրուկուէյի կոլերը նշանակեցին Լուիս Սուարեզ եւ Խոսէ Խիմենեզ:
Ստորեւ` Գ. խմբակին դասաւորման պատկերը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Ուրուկուէյ | 2 | 4 |
2.- Չիլի | 1 | 3 |
3.- Ճափոն | 2 | 1 |
4.- Էքուատոր | 1 | 0 |