Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Կէօպեքլիթեփէ. Ուրֆան Հպարտանում Է Իր 12 Հազարամեայ Հայրենակիցներով

Յունիս 4, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Կէօպեքլիթեփէն (Պորտասար, «Ակունք»-ի խմբ.) մարդաբանութեան մէջ մի նոր տեսակէտ է բերել: 12 հազար տարի առաջ կառուցուած պատմական կառոյցներն այս անգամ էլ սպասում են, որ պահպանուեն  երկրագնդի մակերեսին:  Ստորեւ ներկայացւում է DW լրատուական գործակալութեան աշխատակից Պաշաք Սեզէնի ստացած տպաւորութիւնները Կէօպեքլիթեփէից:

Կէօպեքլիթեփէն Շանլըուրֆա (Ուրֆա, «Ակունք»-ի խմբ.) շրջանից մօտ 15 քմ հիւսիս-արեւելք ընկած շրջան է: Եթէ հնարաւոր լինէր ժամանակի մեքենայով 12 հազար տարի յետ գնալ, ապա հնարաւոր կը լինէր հանդիպելու անյայտ մի քաղաքակրթութեան անդամների, որոնք անյայտ պատճառներով կոթողներ են կառուցում: Ներկայում կարելի է այցելել վերոնշեալ խորհրդաւոր մարդկանց կողմից կառուցուած կոթողների գտնուելու վայր, որոնք մասամբ հնարաւոր է տեսնել այնպէս, ինչպէս կառուցման առաջին օրն են եղել: Ինչքան էլ որ ժամանակը քայքայել է դրանք…

2019 թ. Թուրքիայում հռչակուեց Կէօպեքլիթեփէի տարի: Թուրքիայի բոլոր կողմերից տուրեր են կազմակերպւում դէպի Կէօպեքլիթեփէ, ժամանակ առ ժամանակ հերթեր են գոյեանում: Այնտեղ կարելի է հասնել դեղին ծաղիկներով ու կափ-կանաչով շրջապատուած մի ճանապարհով: Այն շատ մօտ է Օրէնճիք գիւղին, որտեղ ամէն անկիւնում Կէօպեքլիթեփէի վերաբերեալ ցուցանակներ ու կոթողի կրկնօրինակներ կան, ինչի շնորհիւ` հնարաւոր չէ կորցնել ճանապարհը: Շանլըուրֆացիները հպարտանում են  12 հազար տարեկան իրենց հայրենակիցների կոթողներով:

Հնագիտական պեղումները սկսուել են 1995 թ. գերմանացի հնագէտ Քլաուս Շմիտթի կողմից:  20 տարի շարունակ այստեղ նա անթիւ պեղումներ է կատարել: Սակայն Շմիտթի մահից յետոյ նրա կողմից երեւան հանուած A, B, C, D, E ու F տիպի կառոյցներ անուանակոչուած տարածքներում հնագիտական պեղումները դադարեցուեցին, ու խումբը ցրուեց: Այդ շրջանում հնագէտները միայն կառոյցների մաքրութեան ու գոյքի դուրս բերման գործով են զբաղւում: Ենթադրւում է, որ Կէօպեքլիթեփէն ամբողջութեամբ երեւան հանելու համար կը պահանջուի 150 տարի:

Այն միայն «տաճար» չէ

Ըստ Շմիտթի, Կէօպեքլիթեփէն ՆՔ 10 հազարից 8 հազար 700 թուականները ներառող նէոլիթեան ժամանակաշրջանի համայնքների ծիսական կեդրոնն է եղել: Սակայն Կէօպեքլիթեփէն բաղկացած չէ միայն «տաճար» անուանուող կառոյցներից: Շրջակայքում տներ ու բնակութեան վայրեր էլ կան: Պոլսի համալսարանի հնագիտութեան բաժնից պրոֆ. դոկ. Մեհմեթ Ճելալ Օզտողանն ընդգծում է, որ առկայ է սխալ տպաւորութիւն առ այն, թէ Կէօպեքլիթեփէն միայն տաճարներից բաղկացած մի շրջան է: Դրա պատճառն այն է, որ պեղումները հիմնականում կատարուել են այն վայրերում, որոնք անուանուել են «տաճարներ»:

Օզտողանն ասում է. «Աւելի վաղ արուած պեղումների, անցած տարի ու նախանցած տարի արուած հորատումների ժամանակ էլ բնակութեան վայրերի հետքեր են յայտնաբերուել: Կէօպեքլիթեփէի շրջակայքում այդպիսի շատ բնակավայրեր գիտենք: Դա չի նշանակում, թէ Կէօպեքլիթեփէն անկարեւոր է: Դա Սթոունհենճի նման մի կառոյց չէ, որի կառուցումը սկսուել է այն ժամանակ, երբ մէկը նստած առաջարկել է կառուցել: Այն մեզ հետեւեալ տեղեկութիւնն է հաղորդում. «Բնակավայր էր, որն ունեցել է պաշտամունքային վայրեր»:

Կէօպեքլիթեփէն, որին ժամանակ առ ժամանակ նմանեցնում են Անգլիայում գտնուող ու զբօսաշրջիկների հոսք ապահովող Սթոունհենճին, 7000 տարով աւելի հին է, քան` Սթոունհենճը: Հարթ ու անջրանցանելի հողը, մակերեւոյթն ու 15 թոն ծանրութիւն ունեցող T տիպի սեպագիր արձանագրութիւններով հսկայական մասերով Կէօպեքլիթեփէն Սթոունհենճից հազարաւոր տարիներ առաջ է կառուցուել, սակայն նրանում նկատւում է հազարաւոր տարիների առաջընթաց:

Կէօպեքլիթեփէն փոխե՞լ է արդեօք մարդաբանների տեսակէտները

Կէօպեքլիթեփէում գտնուող կառոյցների տարիքը զարմանք է առաջացրել աշխարհում: Ինչպէ՞ս եղաւ, որ մինչ այդ որեւէ մշակութային միութիւն կամ զարգացած գործիքներ չունեցող որսորդ եւ հաւաքչութեամբ զբաղուողները, կարողացան այսպիսի զարգացած կոթողներ կառուցել:

Օզտողանը շեշտում է, որ վերջին 20 տարում Կէօպեքլիթեփէից մի փոքր վերեւ ու ներքեւ գտնուող եւ նոյն ժամանակաշրջանին պատկանող 20 հնավայրերում երեւան են եկել տեսակէտ փոխող արդիւնքներ: Նա մասնաւորապէս նշում է. «Երեւան եկաւ անսպասելի մի համայնք, որն ունէր շատ զարգացած մշակութային կառուցուածք, բաժանուած էր դասակարգերի, վերնախաւային ճաշակի ու հաւատալիքների շատ զարգացած համակարգեր ունէր` չնայած այն բանին, որ այդ ժամանակ գոյութիւն ունեցած միւս համայնքները դեռեւս գիւղատնտեսութեամբ չէին զբաղւում: Այդ զարգացած համայնքի գոյութեան ամենավառ ապացոյցն առաջին հերթին Կէօպեքլիթեփէն է, սակայն այդ ամէնը միայն Կէօպեքլիթեփէով չի սահմանափակւում: Այդ ժամանակաշրջանին պատկանող միւս հնագիտական վայրերում էլ` Չանեոնիւում, Նեւալի Չորիում, Հալլան Չեմիում եւ այլն, մեր առջեւ է յառնում մի զարգացած հասարակութեան դիմագիծ»:

Ինչո՞ւ է Կէօպեքլիթեփէն դիտաւորեալ թաղուած

Կէօպեքլիթեփէի հետ կապուած` ամենաշատ քննարկուող ու ամենախորհրդաւոր առանձնայատկութիւններից մէկն այն է, որ  ողջ շրջանը դիտմամբ թաղուած է հողի տակ: Այս առանձնայատկութիւնը նկատւում է ոչ միայն Կէօպեքլիթեփէում, այլեւ` Չայոնիւի նման` այդ ժամանակաշրջանին պատկանած այլ բնակավայրերում:

Դոկ. փրոֆ. Օզտողանը տեղեկացնում է, որ այդ ժամանակաշրջանին պատկանած վայրերի կոթողները, մարդու նման, թաղուել են, որոշներում անգամ կան նուէրներ, դրա պատճառը մեծ հաւանականութեամբ այն էր, որ կանխուէին սրբութեանը ձեռք տալու դէպքերը: Յայտնի չէ, թէ Կէօպեքլիթեփէում երեւան հանուած յուշարձաններն ինչո՞ւ են նրանց համար սուրբ համարուել, սակայն այդ հաւատալիքների շնորհիւ ներկայում հնարաւոր է Կէօպեքլիթեփէն տեսնել գրեթէ այնպէս, ինչպէս այն եղել է կառուցման առաջին օրը:

Այն ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում է գրանցուել

Կէօպեքլիթեփէն, ի տարբերութիւն Հասանքէյֆի, ներառուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան մշտական ցուցակում: Այդ իրադարձութիւնը շատ կարեւոր համարող դոկ. փրոֆ. Օզտեմիրն ասում է, որ չնայած դրան, այն լաւ չի պահպանւում. «Մի անգամ, դեռ գործը չսկսած, մի շատ մեծ սխալ եղաւ: Փորձեցին դրանք հաւաքել ժամանակաւոր տանիքի տակ: Յետոյ մի «ԱԲ» նախագծով երկու տանիք կառուցուեց: Չեմ ասի, թէ այդ տանիքները շատ լաւն էին: Այնտեղ հիմնական խնդիրը քամու առաջացրած անապատացումն էր, այսինքն քամու հետ եկող աւազէ յարձակումն էր, որ նաեւ քանդում էր այն: Տանիքների վրայ կան տեղեր, որոնք ծածկուած չեն: Պահպանութեանն ուղղուած խնդիրներ կան, սակայն գոնէ այս պահին Համաշխարհային ժառանգութեան ցուցակում ընդգրկուելու շնորհիւ` գնալով աւելանում են պաշտպանութեանն ուղղուած միջոցառումները»:

Կէօպեքլիթեփէում յատկապէս բոյսերի մէջ մնացած F տիպի կառոյցի վերին հատուածը բաց է, ու երբեմն էլ, չնայած զգուշացնող ցուցանակներին,  զբօսաշրջիկները քարերի վրայից ցատկում են, ինչի պատճառով նկատւում է, որ E տիպի կառոյցը անպաշտպան է մնացել: Աչք է ծակում նաեւ այն, որ այդ կառոյցի հողն անձրեւաջրերով է լցւում: Ըստ դոկ. փրոֆ. Օզտողանի, այդ խնդրի լուծում կարող է լինել այն, որ այդ կոթողները թանգարան տարուեն, իսկ դրանց տեղում մէկական կրկնօրինակ տեղադրուի:

Ովքե՞ր են կառուցել Կէօպեքլիթեփէն

Յայտնի չէ, թէ ովքեր են այդ խորհրդաւոր կոթողները կառուցել, քանի որ լաւ պահպանուած ՏՆԹ օրինակներ դեռեւս չեն յայտնաբերուել: Միայն առկայ են ենթադրութիւններ: Օզտողանը նշում է, որ ՆՔ 35 հազար տարիների ընթացքում, երբ հոմօ սափիենսները, այսինքն մեր նախահայրերն սկսեցին տարածուել, նրանց հաւատալիքների համակարգում էլ զարգացումներ եղան: Նա յատկապէս ուշադրութիւն է հրաւիրում Սպանիայից սկսած մինչեւ Ուրալեան լեռներ հասնող  մշակութային շրջանին:

Օզտեմիրը տեղեկացնում է, որ Սեւ ծովի հիւսիսում գտնուել են թէ՛ ՆՔ 30.000-14.000  տարածուած քարանձաւային արուեստի, թէ՛ Կեդրոնական Եւրոպայում գտնուած յուշարձանների նմուշներ, տաճարներ. «Կէօպեքլիթեփէն նոյն տրամաբանութեամբ է ի յայտ եկել, սակայն իր հետ յստակ բնակութեան հայեցակարգ, մի նոր կենսաձեւ է բերել: Երբ այդ մշակոյթը տարածւում է դէպի Անատոլիա, իր հետ բերում է ընկերային մի նոր կենսակերպ: Այն միայն հաւատալիքների համակարգ, հաւատալիքների ցուցադրութիւն չէ, այլ հետագայում ի յայտ եկած քաղաք-պետութեան, կայսերական համակարգի ընկերային հիմքերը այստեղ են գցուել: Ըստ իս, Կէօպեքլիթեփէի մշակութային ամենակարեւոր իւրայատկութիւնը հէնց դա է»:

Կէօպեքլիթեփէն հազարաւոր տարիներ թաքցուել է հողի տակ: Կառուցողները, մի օր յետ գնալու յոյսով, թաքուն մուտք են թողել այնտեղ: Սակայն չեն կարողացել վերադառնալ: Այդ կոթողները հիմա սպասում են, որ թաքնուած մնացած հազարաւոր տարիներից է՛լ աւելի երկար պահպանուեն երկրագնդի վրայ:

Թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ

«Ակունք»

Նախորդը

Եւրոպայի «Հիւանդ Մարդ»-ը Այսօր Մահամերձ Է Մարդու Իրաւունքներու Խնդրով

Յաջորդը

Վասպուրականցի Իրաքահայերու Դար Մը Պատմութիւնը

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?