Գարնանային

ԹԱՄԱՐ ՏՕՆԱՊԵՏԵԱՆ

Առուն խայտալով կը վազէ ահա,
Ծառ ու ծաղկանց միջով ցնծագին.
Դալարագեղ հանդերը վկայ`
Գարուն է պատած հայոց աշխարհին:

Ծաղկունքի միջով կը քալենք ահա,
Ծով աչքերուդ մէջ բոց մը կաթոգին.
Արեւի շողը հուր դէմքիդ վրայ,
Հոգիս կը գերէ խանդով անմեկին:

Եւ ես կ՛երազեմ այն օրը ահա,
Երբ երկու սրտեր ջերմագին`
Երկինք թեւածող զանգերը վկայ,
Թռչինք դէպ՛արեւը մեր ճակատագրին:

Ապրիլ 2019

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )