Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վահէ Մխիթարեան. Փորթուգալի Խորհրդարանի Յայտարարութիւնը Մի Քանի Տարուայ Նպատակասլաց Աշխատանքի Արդիւնք Էր

Մայիս 6, 2019
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱԿՈԲ ԱՍԱՏՐԵԱՆ

«Օրեր» եւրոպական ամսագրի գլխաւոր խմբագրի հարցերին պատասխանում է Փորթուգալ-Հայաստան բարեկամութեան միութեան նախագահ Վահէ Մխիթարեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Ապրիլի 26-ին Փորթուգալի խորհրդարանն ընդունեց հայ ժողովրդին կարեկցանք յայտնելու մասին յայտարարութիւն` 1915 թուականի Ցեղասպանութեան առիթով, որն, ըստ էութեան, առաջին դէպքն էր այդ երկրի պատմութեան մէջ: Ինչպէ՞ս ստացուեց նման յայտարարութեան ընդունումը, եւ ի՞նչ դեր կատարեց Փորթուգալ-Հայաստան բարեկամութեան միութիւնը:  Ո՞րն էր այդ փաստաթղթի հիմնական պատգամը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ ցանկանում եմ ողջունել հանրապետութեան խորհրդարանի այն 3 քաղաքական կուսակցութիւնների 18 պատգամաւորներին, որոնք, Ռուբինա Պերարտոյի նախաձեռնութեամբ, ներկայացրեցին այդ փաստաթուղթը, նաեւ` 200-ից աւելի այն պատգամաւորներին, որոնք կողմ քուէարկեցին այդ յայտարարութեանը: Շնորհակալութիւնս եմ յայտնում նաեւ Փորթուգալ-Հայաստան բարեկամութեան միութեան իմ գործընկերներին` իրենց աջակցութեան համար: Յատկապէս շնորհակալ եմ իմ բարեկամ փորթուգալցի այն պատգամաւորներին, որոնք տարբեր ձեւաչափերով սատարեցին ինձ վերջին մի քանի տարիների ընթացքում` այդ հարցը հանրապետութեան խորհրդարանի մակարդակով բարձրացնելու համար: Ապրիլի 26-ի նիստի օրակարգում այդ հարցը դրուել էր իբրեւ կարեկցանք յայտնելու քուէարկութիւն` ի յիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանութեան զոհերի: Այս փաստաթուղթը մի քանի օր առաջ ներկայացուել էր պատգամաւորների ուշադրութեանը, իսկ այդ օրը պատգամաւորներից մէկը կարդաց այդ գրութիւնը ամպիոնից, եւ խորհրդարանի նախագահը առաջարկեց անցնել քուէարկութեան: 230 պատգամաւորներից ոչ ոք դէմ չքուէարկեց, 4-ը ձեռնպահ քուէարկեցին, ընդ որում դրանցից երկուսը Փորթուգալ-Թուրքիա  պատգամաւորական խմբի անդամներ էին, իսկ մնացածը կողմ քուէարկեցին: Քուէարկութեան աւարտից յետոյ պատգամաւորները մէկ րոպէ լռութեամբ յոտնկայս յարգեցին զոհերի յիշատակը:  Յայտարարութեան մէջ շատ կարեւոր ենք համարում, որ 4 անգամ յստակ կրկնւում է «Հայոց ցեղասպանութիւն» եզրոյթը: Սա իրօք պատմական նշանակութիւն ունի: Այս ամէնն իրօք նպատակասլաց աշխատանքի արդիւնք է:

Հ.- Իսկ ի՞նչ նշանակութիւն ունի փաստաթուղթը: Արդեօ՞ք այն կարելի է համարել Հայոց ցեղասպանութեան ճանաչում, քանի որ բնագրում օգտագործուել է, եւ խորհրդարանը կողմ է քուէարկել:

Պ.- Այս յայտարարութեան համար քուէարկել է պատգամաւորների բացարձակ մեծամասնութիւնը եւ բնագրում էլ այո՛, մի քանի անգամ «Հայոց ցեղասպանութիւն» արտայայտութիւնը նշւում է: Իրաւաբանօրէն մենք կարող ենք համարել, որ ստորագրողները համաձայնել են այդ փաստի հետ, եւ մեզ համար սա պատմական եւ նախադէպը չունեցող իրադարձութիւն էր, քանի որ հանրապետութեան խորհրդարանի պատերից ներս առաջին անգամ էր նման հարց բարձրացուել: Մենք արժեւորում ենք խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ արտայայտած դիրքորոշումը եւ երախտապարտ ենք Հայոց ցեղասպանութեան զոհերին հասցէագրուող ցաւակցութիւնների համար: Կարծում եմ, որ միջազգային իրաւաբանները շուտով իրենց գնահատականը կը տան`  նշելով այս որոշման իրաւաբանական ուժն ու հետեւանքները:

Հ.- Փորթուգալական մամուլն ու քաղաքական գործիչները   արձագանգե՞լ են այդ յայտարարութեանը:

Պ.- Այո՛, նոյն օրը երեկոյեան պետական ազդեցիկ թերթը` «Տիարիօ տէ Նոթիցիաս»-ը հրապարակեց  մեծ յօդուած, որի վերնագրում նշուած էր  խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան զոհերին կարեկցանք յայտնելու մասին  յայտարարութիւնը:  Իսկ  մինչ այդ պատգամաւոր  Ռուբինա Պերարտոն Դիմատետրի իր էջում նոյն գրառումն էր արել, իսկ մենք էլ մեր միութեան դիմատետրեան էջում էինք տարածել` կցելով նաեւ հայերէն թարգմանութիւնը: Աւելի ուշ այդ երկու փաստաթուղթները` փորթուգալերէն բնօրինակը եւ հայերէն թարգմանութիւնը ուղարկեցինք Հայաստանի Հանրապետութեան  համապատասխան մարմիններին:

Հ.- Ձեր միութիւնն ընդամէնը 2016թ. է ստեղծուել: Ինչպէ՞ս ստացուեց, որ կարողացաք Հայաստանի մասին ճանաչելիութիւնն այն մակարդակի հասցնել, որ խորհրդարանում նման հարց քննարկուի:

Պ.- Ի հարկէ, այս ընթացքում խորհրդարանականների հետ հանդիպումներ ենք ունեցել, աջակցել ենք իրենց ուղեւորութիւններին Հայաստան եւ Արցախ, իրենց կողմից  յօդուածներ են հրատարակուել տեղի մամուլում, բացի դրանից` նաեւ մշակութային կարեւոր ձեռնարկներ ենք իրականացրել:

Լուսաւորչական ձեռնարկներից պէտք է նշեմ Աւէյրոյի համալսարանում կազմակերպուած սեմինարը, որը նուիրուած էր հայ մեծ մաթեմատիկոս եւ աստղագէտ Անանիա Շիրակացուն (վարեցին Վարդան Ադիբեկեանը եւ Հելմութ Մալոնեքը): Լիզպոնի համալսարանի բանասիրական բաժանմունքում կազմակերպել  ենք «Հայոց այբուբեն եւ հայոց լեզու»  բանախօսութիւնը (ներկայացրեց Լիա Խաչիկեանը):

2018-ից սեպտեմբերից Լիզպոնի համալսարանի բանասիրական բաժանմունքում ՀՀ սփիւռքի նախարարութեան, «Գալուստ Կիւլպենկեան» հիմնադրամի հետ համագործակցութեան շնորհիւ մեր միութեան անդամներից մէկը ` Լիա Խաչիկեանը դասաւանդում է «Հայոց լեզու եւ մշակոյթ» դասընթացը` իբրեւ երկրորդ օտար լեզու: Նշենք, որ միութեան եւ ՀԲԸՄ Համացանցային համալսարանի հետ համագործակցութեան միջոցով մեր ուսանողները հնարաւորութիւն ունեն գրանցուելու եւ առցանց ստուգելու իրենց գիտելիքները:

2019-ի յունուարի 6-ին «Գ. Կիւլպենկեան» հիմնադրամի մեծ սրահում ղեկավարութեան եւ աշխատակիցների ներկայութեամբ հիմնադրամի փորթուգալցի աշխատակիցներից բաղկացած «Անիմաթօ» երգչախումբն առաջին անգամ Փորթուգալում ներկայացրեց Կոմիտասի «Հայրապետական մաղթերգը», որը ջերմ ընդունելութեան արժանացաւ ներկաների կողմից: 2019-ի մարտի 23-ին  առաջին անգամ «Հայփոստ»-ի եւ Փորթուգալի ՍՏՏ Փորթուգալ փոստային ծառայութեան համատեղ նախագծով թողարկուեց Գալուստ Կիւլպենկեանի 150 ամեակին նուիրուած նամականիշ:  Այս մասին պայմանաւորուածութիւնը ձեռք էինք բերել դեռեւս երկու տարի առաջ Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ Յովիկ Մուսայէլեանի հետ հանդիպման ընթացքում: Մարտի 23-ին նամականիշի մարումը տեղի ունեցաւ Լիզպոնում` փորթուգալական փոստային ծառայութեան ներկայացուցչի, հայրապետական պատուիրակ Խաժակ սրբազանի, Կիւլպենկեանի ծոռ Մարտին Եսայեանի եւ իբրեւ նախաձեռնող միութեան ներկայացուցիչ` իմ մասնակցութեամբ: Իսկ մարտի 26-ին նամականիշի մարումը տեղի ունեցաւ Հայաստանում` ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնում, որտեղ նաեւ միութեան ողջոյնի խօսքը արտասանեց: Այդ օրերին կազմակերպեցինք նաեւ Փորթուգալում բնակուող եւ ուսանող հայութեան հանդիպումը  արեւմտեան Եւրոպայում հայրապետական պատուիրակ Խաժակ արք. Պարսամեանի հետ: Ապրիլի 9-ին կազմակերպեցինք ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի այցի շրջանակներում նրա հանդիպումը Փորթուգալում ապրող եւ ուսանող հայերի հետ, որը տեղի ունեցաւ «Կիւլպենկեան» հիմնադրամի սրահներից մէկում:

Այս տարիներին, ինչպէս գիտէք, ստեղծուել է նաեւ մեր միութեան «Քոնսոնանսիա» հայ-փորթուգալական լարային նուագախումբը (ղեկավար` Ելենա Ռեապովա-Մխիթարեան), որը քանիցս հայ երաժշտութիւնը ներկայացրել է փորթուգալական հանդիսատեսին:

Հ.- Ապագայում ի՞նչ ձեռնարկներ էք նախատեսում:

Պ.- 2019 թուականի աշնանը «Քոնսոնանսիա»  նուագախումբը կարեւոր համերգ է ունենալու` նուիրուած երկու նշանակալի յոբելեաններին` Կոմիտասի եւ Գալուստ Կիւլպենկեանի 150-ամեակներին: Այս ձեռնարկին կ՛աջակցի  նոյնպէս «Կիւլպենկեան» հիմնադրամը:

Ծրագրում ենք հանրապետութեան խորհրդարանում Հայաստանին նուիրուած  սեմինար կազմակերպել, որը դեռեւս ծրագրուած էր անցեալ տարի հոկտեմբերի 16-ին, բայց որոշ իրադարձութիւների պատճառով ստիպուած եղանք տեղափոխել 2019 թուական: Կաթոլիկ  համալսարանում միջոցառումների շարք է լինելու` նուիրուած Հայ առաքելական եկեղեցուն (պատասխանատուներից է Անի Գրիգորեանը): Մօտ ապագայում նաեւ մեր միութեան բաժանմունքը կը բացենք Փորթօ քաղաքում:

Արդէն երկար ժամանակ աշխատում ենք, որ փորթուգալերէնի դասաւանդման դասընթաց սկսուի Երեւանի պետական համալսարանում: Յուսամ, որ մօտ ժամանակներում նաեւ յուշագիր կը ստորագրուի, եւ պատմութեան մէջ առաջին անգամ փորթուգալերէնը պաշտօնապէս կը դասաւանդեն Հայաստանում:

Նշեմ, որ աշխատանքներ են տարւում նաեւ  առեւտրաարդիւնաբերական պալատների համագործակցութեան ուղղութեամբ`  երկկողմ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու համար:

 

 

Նախորդը

Քաղուածք` Հայոց Ցեղասպանութեան 104-րդ Տարելիցի Նախօրէին Եգիպտական Մամուլի Անդրադարձներէն

Յաջորդը

Փարիզի Աստուածամօր Տաճարի Հրդեհին Առթած «Ելեկտրոշոք»-ը (Electrochoc) Եւ Անկէ Ետք

RelatedPosts

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան
Հարցազրոյց

«Եթէ Մի Օր Չունենամ Այն Միջոցները, Որ Չկարողանամ Օգնել Երեխաներին, Պարտուած Կը Զգամ Ինձ». Արմինէ Յովհաննիսեան

Յունիս 24, 2025
«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան
Հարցազրոյց

«Այս Աշխատանքը Միայն Համերգ Մը Չէ, Այլ` Ապացոյց Մը, Որ Մեր Մշակոյթը Կրնայ Նոր Ձեւերով Շարունակել Ապրիլ` Առանց Իր Հոգին Կորսնցնելու», «Ազդակ»-Ին Կ՛ըսէ Սէրուժ Պաղտասարեան

Յունիս 20, 2025
«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է»  «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան
Հարցազրոյց

«Պուրճ Համուտի Մէջ Սորվեցայ Մարդասիրութիւնն Ու Ազգասիրութիւնը, Իսկ Մեր Առաքելութեան Նպատակը Բոլորին Ծառայելն Է» «Ազդակ»-ին Կ՛ըսէ Տոքթոր Վաչէ Վասիլեան

Յունիս 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?