Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութիւնը երէկ աւարտեցաւ, երբ տեղի ունեցան 22-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը, որ յառաջիկայ տարեշրջանին մաս պիտի կազմէ Բ. դասակարգին, 4-3 արդիւնքով պարտուեցաւ Իսլահ Պըրժ Շիմալիէն: ՀՄԸՄ-էն Սեմի Պիայ հեթրիք մը իրագործեց:
Ինչ կը վերաբերի մնացեալ մրցումներուն, Պըրժ յաղթեց Շապապ Պըրժին (3-2), Մապարրա – Նասեր Պար Էլիաս մրցումը աւարտեցաւ 1-1 հաւասարութեամբ, Սաժես յաղթեց Ահլի Նապաթիէին (2-0), Ահլի Սայտա` Իժթիմահիին (5-2), իսկ Նահտա Պար Էլիաս` Շապապ Արապիին (2-1):
Այսպիսով, ՀՄԸՄ-ի հետ Գ. դասակարգ փոխադրուեցաւ Շապապ Արապի, մինչ Պըրժ ստացաւ ախոյեանութեան իր տիտղոսը:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 55 (42-9) |
| 2.- Շապապ Պըրժ | 47 (48-21) |
| 3.- Ահլի Սայտա | 45 (44-27) |
| 4.- Սաժես | 29 (29-37) |
| 5.- Իժթիմահի | 27 (43-41) |
| 6.- Ահլի Նապաթիէ | 26 (37-45) |
| 7.- Նահտա Պար Էլիաս | 26 (24-30) |
| 8.- Նասեր Պար Էլիաս | 25 (26-34) |
| 9.- Իսլահ Պըրժ Շիմալի | 25 (29-43) |
| 10.- Մապարրա | 25 (20-23) |
| 11.- Շապապ Արապի | 20 (24-35) |
| 12.- ՀՄԸՄ | 15 (34-55) |



