Լիբանանի ֆութսալի Գ. դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ` կիրակի, 31 մարտին, ՀՄԸՄ Պէյրութի կազմը Էմիլ Լահուտի անուան մարզահամալիրին մէջ (Մար Ռուքոզ) ճակատեցաւ Ժամհուրի դէմ:
Մրցումը աւարտեցաւ ՀՄԸՄ-ի կազմին յաղթանակով` 5-3 արդիւնքով (կիսախաղ` 2-0, ի նպաստ Ժամհուրի):
ՀՄԸՄ-էն Հայկ Խաչերեան նշանակեց 2 կոլ (25-րդ եւ 26-րդ), մինչ մէկական կոլ նշանակեցին Նենօ Գուլաճեան (27-րդ), Մայքըլ Նորաշխարհեան (32-րդ) եւ Խաչիկ Սերոբեան (39-րդ):
Ստորեւ` դասաւորման պատկերը.
ԿԷՏ | |
1.- Մաշաալ Պըտնայել | 36 (85-36) |
2.- Շեպիպէ Շուէյֆաթ | 35 (75-42) |
3.- Շատրա Ռիատի | 34 (76-45) |
4.- Քալաաթ Թըպնին | 31 (92-42) |
5.- ՀՄԸՄ Պէյրութ | 27 (75-53) |
6.- Արայա Շաապի | 22 (47-45) |
7.- Ահլի Սայտա | 15 (75-80) |
8.- Ժամհուր | 10 (39-98) |
9.- Ռաուտա Տըքուանէ | 6 (27-95) |
10.- Ժամիհաթ Ալամիէ | 3 (37-92) |