Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը երէկ հրապարակեց տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 2018-2019 տարեշրջանի փլէյ-օֆի (Գ. հանգրուան) մրցումներուն յայտագիրը, որ կը սկսի շաբաթ, 30 մարտին:
Փլէյ-օֆի զոյգերն են` Շանվիլ – Աթլաս, ՀՄԸՄ – Հուփս, Ռիատի – Պիպլոս, Պէյրութ – Մութթահետ:
Հինգ մրցումէ երեք յաղթանակ ապահովող խումբը կ՛ապահովէ ֆայնըլ-ֆորի (կիսաւարտական) մրցումներու իր տոմսը:
Առաջին մրցումին իրարու դէմ պիտի ճակատին Շանվիլ եւ Աթլաս, Տիք Մըհտիի մէջ, երեկոյեան ժամը 17:00-ին:
Ստորեւ` ՀՄԸՄ-ի խումբին կատարելիք մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 30 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Հուփս | 20:00 | Աղբալեան |
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 3 ԱՊՐԻԼ | ||
| Հուփս – ՀՄԸՄ | 20:30 | Միշել Մըր |
| ԿԻՐԱԿԻ, 7 ԱՊՐԻԼ | ||
| ՀՄԸՄ – Հուփս | 17:00 | Աղբալեան |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 8 ԱՊՐԻԼ | ||
| Հուփս – ՀՄԸՄ | (պիտի յայտարարուի | Միշել Մըր |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 9 ԱՊՐԻԼ | ||
| ՀՄԸՄ – Հուփս | (պիտի յայտարարուի | Աղբալեան |


