Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ գտնուող հարցերը` տալով համապատասխան որոշումներ:
Հրապարակուեցաւ Բ. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը:
Մրցումները պիտի ընթանան հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| ԿԻՐԱԿԻ, 31 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Նասեր Պար Էլիաս – Իսլահ Պըրժ Շիմալի | 15:30 | Պհամտուն |
| Նահտա Պար Էլիաս – Պըրժ | 15:30 | Նեպի Շիթ |
| Իժթիմահի – Շապապ Պըրժ | 15:30 | Թրիփոլի |
| Շապապ Արապի – Ահլի Սայտա | 15:30 | Սաֆա |
| Մապարրա – Սաժես | 15:30 | Ահտ |
| Ահլի Նապաթիէ – ՀՄԸՄ | 15:30 | Քֆարժոզ |
Շապապ Պըրժի պատասխանատուներէն Ալի Սուպահի վեց ամիսով կախակայուեցաւ: Նոյնքան կախակայում ստացաւ Նահտա Պար Էլիասի պատասխանատուներէն Մոհամետ Սալեհ: Վեց ամիսով կախակայուեցաւ նաեւ Իժթիմահիի պատասխանատուներէն Ֆետի Օմարի:
Իր երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար երէկ մրցումով կախակայուեցաւ Սարգիս Ազնաւուր (ՀՄԸՄ):
Ինչ կը վերաբերի ֆութսալին, ՀՄԸՄ Պէյրութին (Գ. դասակարգ) մաս կազմող Շանթ Պալեան կախակայուեցաւ երկու մրցումով, իսկ անոր խմբակից Մհեր Սիւրմենեան` մէկ մրցումով:


