Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, Շարթիէ Տար Նուր Տահր Այն ակումբին մէջ (Քուրա) տեղի ունեցաւ Լիբանանի փինկ փոնկի գարնանային մրցաշարքը:
Աղջկանց տիտղոսակիր դարձաւ Մարիանա Սահակեան (Նատուա Քամաթիէ), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-4, 11-6 եւ 12-10) յաղթեց Լեթիսիա Ազարին (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Երրորդ հանդիսացան Նոէլ Քէշիշեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Միրիամ Հապաշ (Նատուա Քամաթիէ):
Իսկ տղոց տիտղոսակիր հանդիսացաւ Սաատէտտին Հապաշ (Ահլի Սայտա), որ աւարտականին 3-0 արդիւնքով (11-6, 13-11 եւ 11-5) յաղթանակ մը արձանագրեց Մալեք Թաուիլի (Անդրանիկ Պէյրութ) դէմ:
Երրորդ հանդիսացան Ռոք Հաքիմ (Անդրանիկ Պէյրութ) եւ Հասան Շըպիպ (Ղատիր Ժըպշիթ):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:


