Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 2018-2019 տարեշրջանի դարձի մրցումները կ՛աւարտին կիրակի, 24 մարտին, երբ 18-րդ հանգրուանի ծիրին մէջ տեղի կ՛ունենայ ՀՄԸՄ – Ռիատի մրցումը:
Այս մրցումը, որ տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ, պիտի սկսի երեկոյեան ժամը 17:00-ին:
Ստորեւ` վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 21 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Աթլաս – Շանվիլ | 19:00 | Զահլէ |
| ՈՒՐԲԱԹ, 22 ՄԱՐՏ | ||
| Մութթահետ – Հուփս | 18:00 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 23 ՄԱՐՏ | ||
| Սաժես – Պիպլոս | 17:00 | Ղազիր |
| ԿԻՐԱԿԻ, 24 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – Ռիատի | 17:00 | Աղբալեան |
ԱՅՍ հանգրուանին Պէյրութ մրցում չունի կատարելիք:
Ստորեւ դասաւորման պատկերը` վերջին հանգրուանին նախօրեակին.
| ՄՐՑ. | ԿԷՏ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Պէյրութ | 16 | 28 | 12 | 4 |
| 2.- Շանվիլ | 15 | 27 | 12 | 3 |
| 3.- Ռիատի | 15 | 27 | 12 | 3 |
| 4.- ՀՄԸՄ | 15 | 26 | 11 | 4 |
| 5.- Պիպլոս | 15 | 21 | 6 | 9 |
| 6.- Հուփս | 15 | 21 | 6 | 9 |
| 7.- Աթլաս | 15 | 19 | 4 | 11 |
| 8.- Մութթահետ | 15 | 19 | 4 | 11 |
| 9.- Սաժես | 15 | 16 | 1 | 14 |


