Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանին բացման մրցումին, երէկ, Թրիփոլիի մէջ, Իժթիմահի հիւրընկալեց Պըրժը:
Պըրժ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` արձանագրելով 2-0 արդիւնքով յաղթանակ մը: Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Ուասիմ Ապտելհատի (25-րդ) եւ Սամիր Ալիի (54-րդ` սխալմամբ իր բերդէն ներս):
Ինչ կը վերաբերի շաբաթավերջի մրցումներուն, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը իր մրցումը կը կատարէ վաղը` կիրակի, երբ Սաֆայի դաշտին վրայ կը մրցի Սաժեսի դէմ: Մրցումին ազդանշանը պիտի տրուի, ժամը 14:15-ին:
ՀՄԸՄ-ի մարզիկներէն կը սպասուի ոչ մէկ ճիգ խնայել եւ իրենց կարելին ընել մրցակիցէն խլելու առաւելագոյն 3 կէտը` դասաւորման մէջ վերելք արձանագրելու համար եւ աւելի հեռանալու վտանգաւոր գօտիէն:
Իսկ ՀՄԸՄ-ի համակիրներէն կը սպասուի խիտ շարքերով ուղղուիլ Սաֆայի մարզադաշտ եւ քաջալերել իրենց կազմը, որ այս հանգրուանին մեծապէս կարիք ունի խումբին 12-րդ մարզիկին` համակիրներուն:
Վաղը բոլորիս ժամադրավայրը` Սաֆայի մարզադաշտը:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 9 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ | 
| Ախա Ահլի Ալէյ – Անսար | 16:00 | Ճիւնի | 
| ԿԻՐԱԿԻ, 10 ՄԱՐՏ | ||
| Թրիփոլի – Սաֆա | 14:15 | Թրիփոլի | 
| Պեքաա Ռիատի – Սալամ Զղարթա | 14:15 | Նեպի Շիթ | 
| Ռասինկ – Շապապ Սահել | 16:00 | Ճիւնի | 
| Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՇԱԲԱԹ, 9 ՄԱՐՏ | ||
| Շապապ Արապի – Շապապ Պըրժ | 14:15 | Սաֆա | 
| ԿԻՐԱԿԻ, 10 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – Սաժես | 14:15 | Ճիւնի | 
| Ահլի Սայտա – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Սայտա | 
| Ահլի Նապաթիէ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Քֆարժոզ | 
| Մապարրա – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Ահտ | 
 
			

