Շաբաթասկիզբին Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը գումարեց իր հերթական նիստը:
Հրապարակուած յայտագիրին հիմամբ, այս շաբաթավերջին մրցումները տեղի պիտի ունենան ստորեւ տրուած ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 7 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Ղազիէ – Ահտ | 14:15 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 9 ՄԱՐՏ | ||
| Ախա Ահլի Ալէյ – Անսար | 16:00 | Ճիւնի |
| ԿԻՐԱԿԻ, 10 ՄԱՐՏ | ||
| Թրիփոլի – Սաֆա | 14:15 | Թրիփոլի |
| Պեքաա Ռիատի – Սալամ Զղարթա | 14:15 | Նեպի Շիթ |
| Ռասինկ – Շապապ Սահել | 16:00 | Ճիւնի |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | ||
| ՈՒՐԲԱԹ, 8 ՄԱՐՏ | ||
| Իժթիմահի – Պըրժ | 14:15 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 9 ՄԱՐՏ | ||
| Շապապ Արապի – Շապապ Պըրժ | 14:15 | Սաֆա |
| ԿԻՐԱԿԻ, 10 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – Սաժես | 14:15 | Ճիւնի |
| Ահլի Սայտա – Նահտա Պար Էլիաս | 14:15 | Սայտա |
| Ահլի Նապաթիէ – Նասեր Պար Էլիաս | 14:15 | Քֆարժոզ |
| Մապարրա – Իսլահ Պըրժ Շիմալի | 14:15 | Ահտ |
Ռասինկէն Ուալիտ Շուր, իսկ Ահտէն Մարթին Թուշաւ երեքական մրցումով կախակայուեցան:
Ահտ ստացաւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիի տուգանք:
Վաւերացուեցան կրտսերներու ախոյեանութեան 9-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումները:
Գ. խմբակին մաս կազմող ՀՄԸՄ կրեց 13-0 արդիւնքով պարտութիւն մը` Անսարէն:
Հրապարակուած վերջնական դասաւորման մէջ, ՀՄԸՄ ոչ մէկ կէտով գրաւեց խմբակին 9-րդ եւ վերջին դիրքը` իր կատարած 8 մրցումներուն բոլորին ալ պարտութիւն կրելով: ՀՄԸՄ նշանակեց 4 կոլ եւ իր բերդին մէջ ստացաւ 55 կոլ:
Իսլահ Պըրժ Շիմալի 2 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը ստացաւ, մինչ Պըրժ տուգանուեցաւ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկիով:
Բազմաթիւ եղան մէկական մրցումով կախակայուած մարզիկները, որոնք ստացած էին իրենց երրորդ դեղին քարտը:


