«Եւրոպայի լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքի 1-16-րդ հանգրուանի երթի մրցումներուն ծիրին մէջ, այսօր` հինգշաբթի, 7 մարտին, լոնտոնեան Արսենալը հիւրը պիտի ըլլայ Ռեննի (Ֆրանսա): Այս մրցումը պիտի սկսի ժամը 19:55-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Ստորեւ կու տանք, 1-16-րդ հանգրուանի երթի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Տինամօ Զաղրեպ – Պենֆիքա | 19:55 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Ինթեր Միլան | 19:55 |
| Ռենն – Արսենալ | 19:55 |
| Սեւիլլա – Սլաւիա Փրակա | 19:55 |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Վիարէալ | 19:55 |
| Չելսի – Տինամօ Քիեւ | 22:00 |
| Նափոլի – Սալզպուրկ | 22:00 |
| Վալենսիա – Քրասնոտար | 22:00 |



