Խոր ցաւով տեղեկացանք հանրաճանաչ բարերար, ազգային, հասարակական գործիչ տիկին Լուիզ Մանուկեան-Սիմոնի վախճանի մասին: Հայ ժողովուրդը կորցրեց իր նուիրեալ զաւակին, ով իր գերդաստանի ավանդոյթներին հաւատարիմ ապրեց ու գործեց հայ ժողովրդին ու հայրենիքին անմնացորդ նուիրուելու առաքելութեան գիտակցումով:
ՀԲԸՄ-ում նրա նախագահութեան շրջանը զուգադիպեց Հայաստանի վերանկախացման շրջանին: Տիկին Մանուկեան-Սիմոնը եղաւ հայրենակենտրոն ծրագրերի մշակողը, սփիւռք-հայրենիք կամրջողն ու հայրենիքում ՀԲԸՄ-ի գրասենեակի հիմնադիրը:
Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում տիկին Լուիզ Մանուկեան-Սիմոնի ընտանիքի բոլոր անդամներին ու հարազատներին, ինչպէս նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միութեանը եւ հոգաբարձուների խորհրդին` այս մեծ կորստի համար:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
20 փետրուար 2019