Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Բարոյականութեան Եւ Օրէնքի Նուրբ Սահմանը

January 31, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Պարգեւավճարների շուրջ այս օրերին ծաւալուող եւ մերկապար յիշեցնող բացայայտումների ընդհանուր պարունակում յիշեցի չին փիլիսոփայ Լաօ Ցզիի (մ.թ.ա. 5-րդ դար) հետեւեալ միտքը. «Երբ կորցնում ես բարոյականութիւնը, մնում է օրէնքը»:

Այո՛, օրէնքը միշտ է մնում. նա է պետութիւն կառուցելու  ոսկէ կանոնն ու ողնաշարը, բայց քանի՞ գրոշ արժէ օրէնքը, որը չի բխում հաւաքական, հանրային բարոյականութեան սկզբունքներից ու շահից:

Ընդամէնը մի քանի ամիս առաջ, երբ հասարակութիւնը ոտքի կանգնեց` դառնալով իշխանափոխութեան հիմնական յենարանը, նա ունէր լաւակեցութեան իր պատուէրն ու պատկերը: Եւ այդ պատուէրը կառուցուած էր հէնց բարոյական արժէքների վրայ:  Սէր, համերաշխութիւն, արժանապատուութիւն, հաւասարութիւն, արդարութիւն, հաւասար հնարաւորութիւններ` սրանք էին այդ օրերին ամէնից շատ հնչող ուղերձները:

Իսկ այս օրերին ունենք պարգեւավճարների շուրջ հանրային ընդվզում, որը շատ հասկանալի է եւ արդար. Հայաստանի ապագայի նկատմամբ ժողովրդի սպասելիքներն ու հանրային պատուէրը այլ էին: Համբերատար լինելու, յեղափոխական արժէքների ծննդոցին ժամանակ, իսկ անփորձ քատրերին հասունանալու հնարաւորութիւն տալու բարոյական ու քաղաքական յորդորների ընդհանուր պարունակում, պարզապէս չի տեղաւորւում «Մէկին հազար դեկան ոսկի, մէկին ոչ փող մի պղնձի» ֆրիկեան անմահ ձեւակերպումը:

Եւ հէնց այստեղ էլ բախւում է բարոյականութեան եւ օրէնքի` տուեալ դէպքում շատ նուրբ սահմանը:

Պարգեւավճարներին, իհարկէ, անտրամաբանական պիտի լինէր դէմ լինելը:  Սա համամարդկային է, եւ անգամ կարիք չկայ հիմնաւորել, թէ արդիւնաւէտ կառավարման, որակեալ աշխատուժի, քատրերի կայունութեան, շահագրգռման եւ հազար ու մի այլ առումներով որքան արդարացուած եւ անհրաժեշտ գործիք է պարգեւավճարը, գնահատուած լինելն առհասարակ:

Մեր պարագայում խնդիրը բուն պարգեւատրումը չէ, այլ` ինչպէսը:

Ի հարկէ, խնդիր է, երբ առաւելագոյնը 100 տոկոս պարգեւատրման պարագայում, ինչ-որ մարզպետ իրեն 104 տոկոս է հաշուարկում (դէ հեկտարն ու քառ. մեթրը չտարբերողից ի՞նչ սպասես): Ի հարկէ, խնդիր է, երբ ինքնապարգեւատրւում են չորս-հինգ ամսուայ աշխատանքային կենսագրութեամբ պաշտօնեաներ: Ի հարկէ, խնդիր է, երբ մէկին 180 տոկոսով են պարգեւատրում եւ արդարացնում, որ հիմնարկի միակ լաւ աշխատողն է, այդ դէպքում` ինչո՞ւ ես պահում միւսներին: Ի հարկէ, խնդիր է, երբ հարկատուների  միջոցներից 474 միլիոն դրամ (մօտ 1 միլիոն տոլար) պարգեւավճար է յատկացւում եւ յայտարարւում, որ անձնական տուեալներ են ու պաշտպանուած են գաղտնիութեամբ, այդ դէպքում` մի՞թէ անձնական չեն բարձրաստիճան այլ պաշտօնեաների` պատգամաւորների, դիւանագէտների կամ նախարարների եկամուտների յայտարարագրերը: Ի հարկէ, խնդիր է, երբ վեցն անցնող զերոներով պարգեւատրւում է միայն ղեկավարութիւնն ու նրան մերձ քարտուղարութիւնը: Ի հարկէ, խնդիր է, երբ բարձրաստիճան պաշտօնեան իրական խնդիրը չի տեսնում եւ փորձում է սոսկ ծուլութեամբ բացատրել:

Իրականում պարգեւատրումների մշակուած  եւ կանոնարկուած  ընթացակարգեր կան, նաեւ` Հայաստանի Հանրապետութեան մի շարք օրէնքներով նախատեսումներ: Ես վստահ եմ, որ  այդ ընթացակարգերը հիմնականում պահպանուել են…

Խիստ անիրատեսական է սոսկ  բարոյական  կամ ֆրիկեան  արդար ընդվզումի մեկնակէտից մօտենալ խնդրին: Շատ դժուար է բարոյական արժէքներից խօսել մի հասարակութեան մէջ, ուր օրը ցերեկով խուժանի մի խումբ զինակոչիկների օթոպիւս է կանգնեցնում ու կոտրում դռները, երբ այդպիսի խուժանի մի այլ խումբ լուսացոյցի տակ  դիրքաւորուելու պատճառով կարող է իրական մարտաֆիլմ սարքել, կամ յաղթանակներ է արձանագրում փողոցային արդարադատութիւնը:

Խնդիրը քաղաքական է, խնդիրը հին է եւ` լուծման կարօտ:

Խնդիրը Հայաստանում` պետական համակարգում գործող աշխատավարձերի փիլիսոփայութիւնն է,  կամ աւելի շուտ` դրա բացակայութիւնը: Որեւէ  հիմնաւորում, չափանիշ, փաստարկ չէք գտնի հասկանալու համար, թէ որեւէ ոլորտում աշխատավարձերի սահմանման ի՛նչ մեքանիզմներ են գործել, եւ ասենք` ինչո՞ւ բժշկի,  ուսուցչի, գիտութեան կամ մշակոյթի ոլորտի աշխատողների աշխատավարձը 80-90 հազար դրամի սահմաններում պիտի լինի, իսկ տեսչական այս կամ այն մարմինի, մէկ այլ ոլորտի աշխատողինը` երկու կամ երեք անգամ բարձր: Կամ` ինչո՞ւ պիտի որեւէ ՊՈԱԿ-ի կամ ԾԻԳ-ի տնօրէն աւելի բարձր աշխատավարձ  ստանայ, քան` նրա գործունէութիւնը համակարգող նախարարը: Քննարկման առարկայ պիտի դառնան նաեւ արտապիւտճէական ֆոնտերը, դրանց ձեւաւորման եւ բաշխման մեքանիզմները:

Մեզանում  շարունակում է գործել աշխատավարձերի ձեւաւորման նախկին սովորութիւնների ուժով շարժող մի աւանդոյթ, որը ընկերային արդարութեան եւ ընկերային համերաշխութեան տեսակէտից խիստ խոցելի է դարձնում պետութիւնը:

Մեր հասարակութեան մէջ կուտակուած չարութեան, ատելութեան հասնող անհանդուրժողականութեան արմատները նաեւ ընկերային են: Երբ պետութիւնը թերանում է արդարութեան, եկամուտների արդար վերաբաշխման եւ արժանապատիւ կեանքի նուազագոյն պայմաններ ապահովելու եւ վերահսկելու իր պարտականութիւններում, հասարակութիւնը ընկերային արդարութեան սեփական պատկերացումներն ու մեքանիզմներ է գործադրում:  Եւ յետոյ պէտք չէ զարմանալ, որ հաւաքարարը մաշուած օճառի մի կտոր է թռցնում, վարորդը` պենզին, մանկապարտէզի վարիչը` հաւի պուտ, զօրավարը` զրահամեքենայ, ինչ-որ մի նախարար էլ իր աշխատավարձին (օրէնքով) գումարում է յաւելավճար, պարգեւավճար ու ստանում եօթանիշ թիւ:

Հաւատում եմ ընկերային պետութիւն կառուցելու` նոր իշխանութեան յանձնառութեանը, սակայն ընկերային պետութեան հաստատումը կը մնայ սոսկ սահմանադրական, թղթային հաստատում, իսկ հանրային համերաշխութեան մակարդակը գնալով կը նահանջի, եթէ իշխանութիւնները չնախաձեռնեն  տնտեսութեան ստեղծած արդիւնքի արդար բաշխման կամ վերաբաշխման, այդ թւում` աշխատավարձերի կարգաւորման նոր քաղաքականութիւն:

Յ.Գ. Ի հարկէ, ես չեմ նահանջում իմ հին  համոզումից ու շարունակում եմ հաւատալ, որ ամենաարդիւնաւէտ քաղաքականութիւնը բարոյական քաղաքականութիւնն է:

 

 

Նախորդը

Աշնան Տերեւներ

Յաջորդը

Նշմար. Պատին Գինը Որքա՞ն Պիտի Բարձրանայ…

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.