Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

ՀՅ Դաշնակցութեան Ընդհանուր Ժողովի Առիթով

January 12, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Ըստ ՀՅ Դաշնակցութեան կազմակերպական կանոնների յօդուած 20-ի, «Ընդհանուր ժողովը ՀՅ Դաշնակցութեան կամքը ներկայացնող գերագոյն ժողովն է, որի որոշումները անառարկելի ու պարտադիր են կուսակցութեան բոլոր ժողովների, բոլոր մարմինների եւ բոլոր ընկերների համար: Ընդհանուր ժողովը գերագոյն պահակն է Դաշնակցութեան գաղափարաբանութեան եւ բարոյական ըմբռնումներին»:

Այս «պարտադիր» բառը որոշ ոչ կուսակցական շրջանակների կողմից անախորժ մեկնաբանութեանց տեղիք են տալիս` կարծելով, որ այդ պարտադրանքը գալիս է կուսակցութեան «վերնախաւից», եւ կամ մի ինչ-որ բռնակալի կամքն է, որ դրւում է կուսակցականների ուսերին: Մինչդեռ Դաշնակցութեան Ընդհանուր ժողովի այս պարտադրանքը, ինչպէս որ միշտ էլ ասուել է, գալիս է «վար»-ից դէպի «վեր», եւ ոչ թէ` «վեր»-ից դէպի «վար», այսինքն Ընդհանուր ժողովը նախ լսում է շրջանների ընկերների ու մարմինների տեսակէտները եւ ի մտի ունենալով ամէնքի կարծիքները, պահանջներն ու դիտողութիւնները, ապա երկար մտքերի փոխանակումներից յետոյ կայացնում է իր որոշում, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` ժողովի մասնակիցների ներքուստ լիարժէք համոզումների արդիւնք եւ ոչ թէ` նրանց պարտադրուածի հետեւանք:

Ճիշդ այնպէս, ինչպէս մեր հայրենի բնութեանը պատկանող 28 գետեր ու գետակներ լափին տալով իրենց ջրերը լցնում են Սեւանայ լիճը, որտեղ այդ ջրերի խառնուրդից առաջանում է Հրազդան գետը, որը որպէս կենսատու աղբիւր` իր ոռոգմամբ կեանք է պարգեւում Հայաստանին, այնպէս էլ աշխարհի զանազան վայրերում գտնուած ՀՅ Դաշնակցութեան շարքերն Ընդհանուր ժողովի օրակարգը ստանալուց յետոյ իրենց քննարկումների բանաձեւերը ուղարկում են Ընդհանուր ժողով, որտեղ խառնուելով միմեանց հետ` նոր ծիլ են արձակում եւ վերջնական կերպարանք ստանալով` դառնում են դաշնակցական միտք ու կամք եւ որպէս կենսատու գետ` յորդում են դէպի շրջաններ եւ հիմք ծառայում իրենց գալիք գործունէութիւնների համար:

Ըստ Դաշնակցութեան աստիճանական կարգի սկզբունքների, բոլոր ընկերներն ու մարմինները պատասխանատու են իրենց գերադաս մարմիններին ու ժողովներին, սակայն Ընդհանուր ժողովը պատասխանատու չէ ոչ ոքի առջեւ, որովհետեւ ինքն է միակ հեղինակութիւնն ու իշխանութիւնը եւ իր կայացրած որոշումների ու վճիռների համար պատասխանատու է միայն հայոց պատմութեան առջեւ, իսկ շրջաններից ընտրուած ժողովին մասնակցող պատգամաւորները ժողովի ընթացքում ազատ ու անկաշկանդ են որեւէ կանոնագրային սահմանափակումից, եւ ոչ ոք չի կարող նրանց մտքի ու խղճի ազատութեան վրայ արգելք դնել եւ քուէի վրայ ազդեցութիւն բանեցնել:

Դաշնակցական բոլոր ժողովները, մարմիններն ու ընկերները պարտաւոր են քայլել այն ուղղութեամբ միայն, որ ճշդել ու սահմանել է Ընդհանուր ժողովը, իսկ ինքը` Ընդհանուր ժողովն, իր ընթացքը որոշում է առանց որեւէ պարտաւորութեան եւ ազատ ու անկախ կերպով:

Ահա այսպիսի ազատ ու անկաշկանդ պայմաններում է, որ ՀՅԴ-ի Ընդհանուր ժողովը իր «դաշնակցական» որոշումներն է կայացնում ի խնդիր հայ ժողովրդի բարօրութեան, ազատութեան եւ իր դարերի իղձերի իրականացման եւ վերջում որոշումների գործադրման համար ընտրում է Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրօ:

Համաձայն ՀՅ Դաշնակցութեան ապակենտրոն սկզբունքների, ընդհանրական բնոյթ կրող քաղաքական որոշումների իրագործողը ՀՅ  Դաշնակցութեան Բիւրոն է, իսկ Հայաստանին եւ շրջաններին վերաբերող որոշումների իրագործողներն են Հայաստանի եւ շրջանների պատասխանատու մարմինները` Բիւրոյի հետ համախորհուրդ:

Նոր Ջուղա
8-1-2019

Նախորդը

Հենրիկ Էդոյեանի «Հատընտիր»-ը*

Յաջորդը

Ակնարկ. Իշխանութիւնը Պէտք Է Ուսին Ետին Զգայ Առողջ Քննադատողին Աչքերը

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.