Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի բացման ծիրին մէջ, այսօր` ուրբաթ, 28 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 18:00-ին, Պիպլոս հիւրը կ՛ըլլայ Մութթահետի:
Շաբաթ, 29 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 17:00-ին, Ղազիրի իր դաշտին վրայ Սաժես կը հիւրընկալէ Ռիատին:
Այս հանգրուանի եւ 2018 տարուան վերջին մրցումին կիրակի, 30 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 17:00-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ ՀՄԸՄ կը հիւրընկալէ Պէյրութը:
8-րդ հանգրուանի նախօրեակին դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Շանվիլ | 5 | 2 | 593 | 470 | 12 |
| 2.- Ռիատի | 5 | 1 | 485 | 447 | 11 |
| 3.- ՀՄԸՄ | 5 | 1 | 515 | 476 | 11 |
| 4.- Պէյրութ | 4 | 3 | 570 | 560 | 11 |
| 5.- Մութթահետ | 3 | 3 | 428 | 437 | 9 |
| 6.- Աթլաս | 3 | 3 | 502 | 502 | 9 |
| 7.- Պիպլոս | 2 | 4 | 472 | 554 | 8 |
| 8.- Սաժես | 1 | 5 | 467 | 523 | 7 |
| 9.- Հուփս | 1 | 5 | 461 | 524 | 7 |


