
Անգլիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 19-րդ եւ երթի վերջին հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Լիվըրփուլ հանգիստ յաղթանակ մը արձանագրեց, երբ 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Նիւքասըլը:
Եգիպտացի Մոհամետ Սալահ նշանակեց Լիվըրփուլի երկրորդ կոլը (48-րդ):
Այսպիսով, Լիվըրփուլ իր պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով երթի մրցումները կ՛աւարտէ վեց կէտի առաւելութեամբ:
1989-1990 տարեշրջանէն ետք Լիվըրփուլ չէ յաջողած Անգլիոյ ախոյեան հանդիսանալ:
Այս վերջին յաղթանակը Լիվըրփուլի համար եղաւ յաջորդական 8-րդը:
Այսպիսով, Լիվըրփուլ երթի իր մրցումները աւարտեց, 6 կէտի առաւելութիւն մը ունենալով Թոթենհամի վրայ, որ ունի 45 կէտ:
Այնպէս կը թուի, որ Մանչեսթըր Եունայթըտ, իր մարզիչին` Ժոզէ Մուրինիոյի հեռացումէն ետք, բաւական մը վերագտած է ինքզինք, որովհետեւ այս հանգրուանին, 3-1 արդիւնքով յաղթեց իր հիւրին` Հատըրսֆիլտին: Նեմանիա Մաթիչ, նշանակեց առաջին կոլը (28-րդ), մինչ երկու կոլի հեղինակ դարձաւ Փոլ Փոկպա (64-րդ եւ 78-րդ):
Ստորեւ երթի վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լիվըրփուլ | 51 |
| 2.- Թոթենհամ | 45 |
| 3.- Մանչեսթըր Սիթի | 44 |
| 4.- Չելսի | 40 |
| 5.- Արսենալ | 38 |
| 6.- Մանչեսթըր Եունայթըտ | 32 |
| ………………………………………………… | |
| 18.- Պըրնլի | 12 |
| 19.- Ֆուլհեմ | 11 |
| 20.- Հատըրսֆիլտ | 10 |


